Հուլիսի 12-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը։