ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահը Հայաստանին կոչ է արել միանալ Դաշինքին
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 20°C
    47%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    51%
    11 կմ/ժ
  • Արարատ 24°C
    23%
    7 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    40%
    13 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    36%
    12 կմ/ժ
  • Արցախ 21°C
    40%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահը Հայաստանին կոչ է արել միանալ Դաշինքին

ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահը Հայաստանին կոչ է արել միանալ Դաշինքին

ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերով եվրոպական հանձնաժողովի նախագահ Գյունտեր Ֆելինգերը կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: Նա այդ մասին գրել է X միկրոբլոգում:

«Կոչ եմ անում Հայաստանին միանալ ՆԱՏՕ-ին, Նիկոլ Փաշինյա՛ն: Պաշտպանե՛ք Հայաստանը, ԱՄՆ նախագա՛հ», - գրել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Նշենք, որ այսօր ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս գալու պահանջով ՀՀ իշխանություններին դիմել են մի շարք գործիչներ։

Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել Հայաստանի Հանրապետության ռազմավարական շրջադարձի հրամայականի մասին․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04 սեպտեմբերի, 2023 թ․

Մե՛նք, Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներս, առաջնորդվելով ժողովրդավարական, արդար, ուժեղ, բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի մասը կազմող պետություն ունենալու մղումով, հռչակում ենք մեր երկրի ռազմավարական շրջադարձի հրամայականը, որպես հրատապ, անհետաձգելի եւ ազգային շահերով պայմանավորված քաղաքականություն։ Հավատացած ենք, որ ռազմավարական շրջադարձը կստեղծի նոր անվտանգային համակարգ ձեւավորելու հուսալի հիմքեր, կերաշխավորի ժողովրդավարական արժեքները, կբացի տնտեսական զարգացման հավակնոտ հեռանկարներ։

Վստահ ենք, որ հայաստանցու բնական ազնվությունը, ողջախոհությունը եւ արդարամտությունը, Հայաստանի ժողովրդի աշխատասիրությունը և ստեղծագործական ջիղը, մեր երիտասարդության ուսումնատենչ խառնվածքը և խիզախությունը, հագեցած արեւմտյան առաջադեմ տեխնոլոգիաներով, Հայաստանը կարող են դարձնել աշխարհի ամենազարգացած ժողովրդավարություններից մեկը, իսկ հայկական բանակը՝ աշխարհի ամենամարտունակ զինված ուժերից մեկը։

Հայաստանի ուղենիշը պետք է լինի տարածաշրջայնացումը, բայց դա պետք է լինի Եվրաատլանտյան տարածաշրջայնացումը, որի հաստատման համար երկիրը պետք է դուրս բերել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին հակոտնյա ընթացող տարատեսակ ինտեգրացիոն միություններից ու դաշինքներից, մասնավորապես, ազատել ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ուխտադրուժ եւ կործանարար կապանքներից, ինչպես նաեւ ռուսական մեծապետական հավակնությունների աղետաբեր ճիրաններից։

Համամարդկային եւ ազգային բարձրագույն արժեքները պետք է խրախուսվեն եւ ամրապնդվեն մեր երկրում, իսկ դրա համար այդ արժեքները կրող մարդիկ հասարակական եւ քաղաքական դաշտերում պետք է համախմբվեն եւ կազմակերպվեն, աջակցեն միմյանց եւ պայքարեն հանուն այդ արժեքների։

2013 թ. սեպտեմբերի 3-ին՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու եւ Մաքսային միությանը (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ) անդամակցելու Ս.Սարգսյանի միանձնյա որոշումը հակոտնյա էր Հայաստանի Հանրապետության ազգային շահերին եւ ի վերջո չծառայեց այն ռազմաքաղաքական նպատակին՝ տարածաշրջանային անվտանգության ապահովմանը, որն ի սկզբանե բերվում էր իբրեւ այդ քայլին դիմելու հիմնական արդարացում եւ պատճառաբանություն։

Ուստի, նկատի ունենալով օրվա խորհուրդը եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերները,

Մենք կոչ ենք անում սույն հայտարարության դրույթներին համախոհ քաղաքական եւ հասարակական ուժերին, ինչպես նաեւ անհատներին՝ համախմբվել եւ հասնել Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ստորեւ նշված հրատապ միջոցառումների իրագործմանը՝

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը» (ՀԱՊԿ)․

Լուծել Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը․

Դուրս գալ «Անկախ պետությունների համագործակցության» (ԱՊՀ) կազմից․

Ուժը կորցրած ճանաչել, լուծել կամ միակողմանի չեղարկել Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտներին, ոլորտներին և պետության կենսունակության ապահովման համար հույժ կարևոր ոլորտներին առնչվող միջպետական պայմանագրերն ու համաձայնագրերը․

Վերագործարկել ԵՄ անդամակցությանը միտված քաղաքականությունը․

Սերտացնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ երկկողմ և բազմակողմ անվտանգային համագործակցությունը։

Հայաստանի հանրապետությունը պատկանում է ՀՀ քաղաքացիներին եւ պետք է սպասարկի այդ քաղաքացիների շահերը: Դրանում է պետության եւ քաղաքացու հարաբերությունների արդարությունը, միասնությունը, ուժը, պատասխանատվությունը եւ երջանկությունը։ 

Հայտարարությունը բաց է միանալու համար

Հովսեփ Խուրշուդյան

Գուրգեն Սիմոնյան

Արմեն Հովհաննիսյան

Ռաֆիկ Հակոբյան

Նինա Կարապետյանց

Դանիել Իոաննիսյան

Հարութ Կալայջյան

Հասմիկ Թադեւոսյան

Լեւոն Բարսեղյան

Սուսաննա Բարխուդարյան

Միքայել Հայրապետյան

Դավիթ Ստեփանյան

Արզուման Հարությունյան

Հրանտ Վարդանյան

Թեմայի այլ նորություններ