Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին. ՌԴ ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    6 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    18%
    19 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    10%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    10%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը Հարավային Կովկասի գործընթացներին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան չի առարկում արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ Այդ մասին երեկ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան պատրաստվում դիմակայել արևմտյան ազդեցությանը Հարավային Կովկասում։

«Ռուսաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասը խաղաղության և բարգավաճման գոտու վերածելու օգտին: Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ և չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ: Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, բազմիցս նշել ենք, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։

Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ կրկնօրինակում ու «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար: Ցավոք, մենք բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»,- ասել է Նեչաևը։

Թեմայի այլ նորություններ