Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում

Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում

Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է «Европейская правда»-ն։

«Այսօր առավոտյան Ռուսաստանը հարձակում է սկսել հարեւան պետության՝ Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային նորմերը։ Միջազգային հանրությունը միահամուռ դատապարտում է այդ ռազմական գործողությունները։ Այս առնչությամբ ես հրավիրել եմ Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը խնդրի խորհրդարանին՝ արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո։

Սանդուի խոսքով՝ արտակարգ դրության հանձնաժողովն այսօր նիստ կգումարի եւ կքննարկի ճգնաժամի կառավարման հնարավորությունները։

Միեւնույն ժամանակ, Սանդուն կարգադրել է ուժեղացնել պաշտպանության նախարարության ստորաբաժանումների պարեկումը՝ հնարավոր սադրանքների կանխման նպատակով։

Թեմայի այլ նորություններ