Միրզոյանը և Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին հուշագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    35%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Միրզոյանը և Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին հուշագիր

Միրզոյանը և Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում համագործակցության մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն քաղաքացիական միջուկային ոլորտում ռազմավարական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից:

Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ:

Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում:

Թեմայի այլ նորություններ