Մինչ Ռուսաստանը մտածում էր, արևմուտքը սկսել է գործել. տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հետքերով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    41%
    0 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    41%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    41%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Մինչ Ռուսաստանը մտածում էր, արևմուտքը սկսել է գործել. տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների հետքերով

Գաղտնիք չէ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ռազմավարական մակարդակ ունեն և Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, սակայն 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո ՌԴ-ի հետ խնդիրներ կան: Հարց է առաջանում, Հայաստանը կարո՞ղ է վստահել Ռուսաստանին` որպես անվտանգության երաշխավորի: Պատասխանները միանշանակ չեն:

Առ այսօր Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքները, այդ իսկ պատճառով Լաչինի միջանցքի և Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը շարունակում է մնալ քննարկումների գլխավոր թեման:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարծում է, որ ռուսական կողմը չի ուզում ուժ կիրառել Լաչինի միջանցքի վերաբացման հարցում, այլ բանակցությունների միջոցով է փորձում հարցը կարգավորել: Ըստ էության՝ Հայաստանը հիմա ՌԴ կողմի նկատմամբ պահանջ ունի և հույս ունի, որ ռուսական կողմը կարձագանքի և ինչ-որ կերպ միջոցներ կկիրառի, որ կարողանա այդ միջանցքն ապահովել:

Դեպքերի զարգացումները դասավորվել են այնպես, որ հիմա պարզից էլ պարզ է՝ մինչ Ռուսաստանը ձգձում, մտածում և թերանում էր իր պարտականությունների կատարման հարցում, արևմուտքը սպասեցնել չի տալիս և սկսում է գործել:

ՄԻԵԴ-ը Լաչինի միջանցքը ապաշրջափակելու որոշումը վերահսկելու նպատակով հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին: Եվրոպական դատարանը, հաշվի առնելով կողմերի ներկայացրած փաստարկները, մերժել է Ադրբեջանի պահանջներն ամբողջությամբ՝ ուժի մեջ թողնելով 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը, որով բավարարել էր Հայաստանի պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին ապահովել միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդների տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտшնգ տեղաշարժը։ Նշենք, որ հայկական կողմը Եվրոպական դшտшրանից պահանջել էր անհապաղ ծանուցում ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Ադրբեջանի կողմից Եվրոպական դшտшրանի որոշումը չկատարելու վերաբերյալ: Եվրոպական դատարանը մերժել է նաև Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին Ադրբեջանի պահանջը:

Բացի այդ, ԵՄ-ն պատրաստվում է նոր առաքելություն ուղարկել Հայաստան: Բաքուն, ի տարբերություն եվրոպական նախորդ երկամսյա առաքելության, այս մեկին հավանություն չի տվել:

Ստեղծված իրավիճակում, ինչպես ավելի վաղ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հայկական կողմը կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հարցը:

Լրատվամիջոցներում երեկվանից շրջանառվում են լուրեր այն մասին, որ ի տարբերություն 2022-ի հոկտեմբերին ուղարկված ԵՄ դիտորդների քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, համաձայն նոր նախածի և ըստ վերջին տվյալների այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ամբողջ տարածքում, սակայն նախորդ առաքելության նման, այս անգամ ևս նրանք անզեն կլինեն՝ զինված միայն զրահաբաճկոնով, հետադիտակով և ֆոտոխցիկով: Թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու,այս պահին հայտնի չէ և պաշտոնապես դեռ չի հաղորդվում, չնայած դրան, ըստ հայկական մեդիա տիրույթում տարածվող տեղեկությունների, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր մասնագետ:

Արդեն առաջիկա օրերին ենթադրվում է, որ պետք է մշակվի գործողությունների հատուկ պլան, որը հստակեցնելու է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու առաքելության անվտանգությունը երաշխավորվելու և ռիսկերը գնահատելու համար: Քննարկման թեմա է լինելու նաև այն հանգամանքը, թե անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Ամփոփելով ընթացիկ իրադարձությունները կարելի է հանգել այն մտքին, որ ՀԱՊԿ ու ՌԴ դանդաղաշարժությունը կբերի նրան, որ ուշ թե շուտ տարածաշրջանում ռուսական դիրքերը կթուլանան և կզիջեն իրենց տեղը արևմուտքին: Այդ օրը, եթե ռուսական քարոզչամեքենան և ղեկավարությունը շարունակեն անտեսել ներկայիս իրողությունները և մնալ քնած, գնալով ավելի ու ավելի կմոտենա, մատուցելով տհաճ անակնալ ռուսներին և հաճելի բոնուս արևմուտքին:

Թեմայի այլ նորություններ