Մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին՝ մեզ տրամադրել ամբողջական, չմոնտաժված ձայնագրությունը. ԲԴԽ խորհրդի անդամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    45%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին՝ մեզ տրամադրել ամբողջական, չմոնտաժված ձայնագրությունը. ԲԴԽ խորհրդի անդամ

Մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին՝ մեզ տրամադրել ամբողջական, չմոնտաժված ձայնագրությունը. ԲԴԽ խորհրդի անդամ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը հիմա գնահատական չի տա ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը։ 

«Խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, որքանով հիշում եմ՝ հինգ հոգի միացել է այդ հանձնախմբին ու մենք խնդրել ենք պարոն Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ կարողանանք համապատասխան եզրակացության գալ».- ասել է նա։ 

Նա նշել է, թե բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն համապատասխան քննչական մարմնի կողմից։

«Հիմա նախապատրաստվում են նյութեր, սպասենք համապատասխան որոշումների կայացմանը», - նշել է ԲԴԽ անդամը։

Խաչատուրյանը լրագրողներին ասել է, թե լուրեր չունի, որ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում  է հրաժարական տալ։

Թեմայի այլ նորություններ