Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Oրակարգում ընդգրկված է 45 հարց
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Oրակարգում ընդգրկված է 45 հարց

Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Oրակարգում ընդգրկված է 45 հարց: Նիստին ներկա չեն ընդդիմադիր խմբակցությունները: Գրանցվել է 60 պատգամավոր: Քվորում կա: 

Ազգային ժողովը քննարկում է 2022 թ. մարտի 15-ին և մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված ««Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագրի ընդհանուր գումարը 26 միլիոն 500 հազար եվրո է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 14.5 տարի, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ բազիսային տոկոսադրույք գումարած լողացող սպրեդ: Վարկի չմասհանված գումարի նկատմամբ հաշվարկվում է պարտավորության վճար՝ տարեկան 0.25 տոկոս դրույքաչափով՝ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո, վճարվում է կիսամյակային կտրվածքով՝ տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ: Նախատեսված է նաև միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25 տոկոսի չափով:

Ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունն ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար: 

«Ծրագիրը կազմված է հետևյալ հիմնական մասերից՝ պետական կառավարման համակարգի արդիականացում, թվային ծառայությունների մատուցում, տվյալների կառավարում և թվային ենթակառուցվածքներ: Ծրագիրն ամբողջությամբ համահունչ է ՀՀ Կառավարության 2021 և 2026 թվականների ծրագրին»,- ասաց  ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը:

Ազգային ժողովը քննարկում է «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Նախատեսվում է հստակեցնել ազդարարներին տրվող պաշտպանության մեխանիզմները:

«Հատկապես շեշտադրումը կդնենք անանունության հանգամանքի վրա, որպեսզի մարդիկ կարողանան իրենց պաշտպանված զգալ: Շատ հաճախ նաև հարցումները ցույց են տալիս, որ ազդարարողները զերծ են մնում ազդարարումից, քանի որ վախենում են հնարավոր վենդետայից կամ ինչ-որ հետևանքներից»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Նախագծի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր իրավասության շրջանակում կապահովի միասնական էլեկտրոնային հարթակ մուտքագրված յուրաքանչյուր ազդարարման հաշվառումը, քննարկումը, միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը:

Կնախատեսվի ազդարարման նոր տեսակ՝ ազդարարում հանրությանը:

Թումանյանցի խոսքով՝ նպատակ կա ստեղծել գործուն մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապահովելով հասարակության իրազեկվածության բարձրացումը:

Թեմայի այլ նորություններ