Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    15 կմ/ժ
  • Լոռի 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    63%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    92%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել

Մայրաքաղաքում անհնազանդության ակցիաները վերսկսվել են. ընդդիմությունը դարձյալ փողոցներ է փակել

«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները։ Մայրաքաղաքում մի շարք փողոցներ են փակվել: Վաղ առավոտից փակվել էին Հովսեփ Էմին փողոցը, Բաղրամյան փողոցի Բարեկամություն մետրոյի հատվածը, որոնք կարճ ժամանակ անց բացվել են:

Փակվել էին նաև Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը, Տերյան, Աբովյան փողոցները։ Նոր Նորքում ևս փողոցներ են փակվել, փորձել են փակել Կիևյան փողոցը: Խցանված է Արագած-Մայիսի 9-ը խաչմերուկը: Ոստիկանությունը փորձում է քաղաքացիների օգնությամբ վերականգնել երթևեկությունը։

Ոստիկանությունը բերման է ենթարկել շարժման ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները՝ բողոքելով գործող իշխանության դեմ։

Անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիներից ոմանք պոկում էին ոստիկանների համազգեստի տարբերանշանները, հանում նրանց գլխարկները, վիրավորանքներ հնչեցնում իրավապահների հասցեին:

Կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը: Բերման ենթարկվել և ոստիկանության Մաշտոցի բաժանմունք են տեղափոխվել նաև Նաիրա Զոհրաբյանն ու Արմեն Աշոտյանը, մինչ այդ նրանք վիրավորանքներ էին հնչեցնում քաղաքացիների հասցեին, որոնք անհամաձայնություն էին հայտնում Երևանում իրականացվող գործողություններին:

Թեմայի այլ նորություններ