Մանուկյանը վստահեցրեց՝ ընդդիմության գործիքակազմում կա հանրահավաք, բողոքի այլ գործողություններ, որոնք գործի են դրվելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Մանուկյանը վստահեցրեց՝ ընդդիմության գործիքակազմում կա հանրահավաք, բողոքի այլ գործողություններ, որոնք գործի են դրվելու

Մանուկյանը վստահեցրեց՝ ընդդիմության գործիքակազմում կա հանրահավաք, բողոքի այլ գործողություններ, որոնք գործի են դրվելու

Ընդդիմադիրների գործիքակազմում կա և հանրահավաք, և բողոքի այլ գործողություններ, որոնք, հարկ եղած դեպքում և ոչ շատ ուշ, գործի են դրվելու: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության ակտիվ գործողությունների վերաբերյալ հարցին:

«Ակտիվության տարբեր ցուցիչներ կան, ակտիվությունը միայն հանրահավաքը չէ, ակտիվությունը խորհրդարանական, օրենսդրական գործունեությունն է, պատգամավորական հարցապնդումներն են, մարզային այցերն են, ժողովրդի հետ հանդիպումն է, հանրությանը տարբեր ձևաչափերով այս կամ այն խնդիրը, հատկապես հիմա՝ Հայաստանի շուրջ ծառացած հիմնախնդիրների շուրջ ահազանգումը»,-ասաց Մանուկյանը:

Պատգամավորը վստահեցրեց, որ առնվազն վերջին 1.5 ամսվա ընթացքում իրենք հանրային քննարկումներ են անցկացրել: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ ընդդիմությունը քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական թեմաներով քննարկումներ է անցկացրել: Սակայն դա կիսատ է մնացել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի  հետևանքով:

«Այս օրերին էլ մեր շատ գործընկերներ՝ լինեն պատգամավորներ, թե կուսակցական գործիչներ, ակտիվիստներ, մարզերում են լինում: Վստահեցնում ենք, որ մեր գործիքակազմի մեջ կա և հանրահավաք, և բողոքի այլ գործողություններ, որոնք անպայման, հարկ եղած դեպքում և ոչ շատ ուշ, նաև գործի են դրվելու»,-ասաց Մանուկյանը:

Թեմայի այլ նորություններ