Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններ հրավիրել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին. Լավրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    9 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    94%
    2 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    29%
    7 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    47%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    96%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    37%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    76%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններ հրավիրել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին. Լավրով

Մակրոնը ցանկանում է Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններ հրավիրել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին. Լավրով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած եվրոպական երկրների համաժողովի կազմակերպիչները դեմ չեն հրավիրել մասնակցելու Ռուսաստանի որոշ շրջաններ, որոնք ձգտում են պահպանել կապերը Եվրոպայի հետ: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022 թվականին ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Մակրոնը ի լրումն եվրոպական քաղաքական համայնքի իր նախագծի առաջ քաշեց եվրոպական պետությունների համաժողով հրավիրելու նոր գաղափար, որը ոչ թե հենց Մակրոնի շնորհանդեսում, այլ դրան հաջորդած մեկնաբանություններում ամրագրվեց, նշված է, որ այդ միջոցառմանը կարելի է հրավիրել նաեւ ՌԴ-ի առանձին տարածաշրջաններ, որոնք ձգտում են պահպանել կապերը Եվրոպայի հետ», - հայտարարել Է Լավրովը։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ համաժողովը կկայանա Մոլդովայում, հունիսի 1-ին: Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն քառասունյոթ պետությունների, կառավարությունների և Եվրամիության կառույցների ղեկավարներ: 

Հավելենք, որ ԵՄ երկրներից բացի պետք է հրավիրվեն նաև Արևելյան գործընկերության երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ուկրաինան։ 

Թեմայի այլ նորություններ