Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ, ԱԺ-ն քննարկում է նախագահի՝ երկրորդ փուլով ընտրության հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    2 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    83%
    4 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. Վահագն Խաչատուրյանն առաջին փուլով չընտրվեց ՀՀ նախագահ, ԱԺ-ն քննարկում է նախագահի՝ երկրորդ փուլով ընտրության հարցը

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վահագն Խաչատուրյանին չընտրեց Հանրապետության նախագահ:

Մարտի 2-ին կայացած քվեարկության արդյունքները մարտի 3-ի նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 69 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի ընտրության հարցի քննարկմանը և քվեարկությանը չեն մասնակցել:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Նախագահի պաշտոնում ընտրվելու համար պետք էր 81 կողմ ձայն: Երկրորդ փուլով նախագահի ընտրության դեպքում անհրաժեշտ կլինի 64 կողմ ձայն:

ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ եթե նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կրկին ներկայացրեց Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը երկրորդ փուլի համար:

Թեմայի այլ նորություններ