Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից. Հրաչյա Սարգսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    45%
    24 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    44%
    17 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 18°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    45%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից. Հրաչյա Սարգսյան

Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից. Հրաչյա Սարգսյան

Իմ պաշտոնավարմանը դեռ 1.5 տարի կա, դրանից հետո պարոն Ավինյանի թեկնածությունն է առաջադրվելու՝ որպես քաղաքապետի թեկնածուի։

Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հարցին՝ անարդար չի՞ համարում թիմի կողմից իր փոխարեն քաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի թեկնածության առաջադրումը, քանի որ այդքան ջանք ու եռանդ է ներդնում իր աշխատանքում, Սարգսյանը ասաց․

«Անարդարության զգացողություն, որպես այդպիսին, չունեմ։ Ես անհամաձայնություն չեմ հայտնել այդ հարցի վերաբերյալ, 5 տարի էր՝ ես պաշտոնավարում էի որպես քաղաքապետի առաջին տեղակալ, այդ հինգ տարին, կարծում եմ, բավարար էր: Միգուցե այլ աշխատանքի անցնեմ, ու այն փորձը, որը կուտակել եմ այստեղ, արդյունավետ օգտագործեմ այնտեղ»,- ասաց Սարգսյանը։

Հարցադրմանը, եթե Տիգրան Ավինյանն ընտրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում, կցանկանա՞ մնալ թիմում, և աշխատեն միասին, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես, կարծում եմ, այս քննարկումը հիմա արդիական չէ: Երբ ընտրությունները լինեն, նոր այդ հարցին կպատասխանեմ»:

Կեղծ օրակարգ է, թե պարոն Փաշինյանը զրկվելու է վարչապետի պաշտոնից: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Հարցադրմանը,  եթե զրկվի, ինչ է անելու. Սարգսյանը պատասխանեց:

«Եկեք էդ բաներով չխոսենք: Ես կարծում եմ՝ նմանատիպ բան չի կարող լինել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ մայրաքաղաքում և մարզերում ընդդիմությունն ակցիաներ է կազմակերպում, որի նպատակը ըստ նրանց՝ Արցախի փրկությունն է: 

Թեմայի այլ նորություններ