Կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունը Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 10°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունը Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունը Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման գործում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի առիթով: Ուղերձում ասվում է.

«Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հարգելի ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով:

Կուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:

Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, մտավորականներ, ինչպիսիք են` Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափյան-Գուլյանը, Մեծն Մուրադը, Ատրպետը, Արամազը:

Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:

Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության»:

Թեմայի այլ նորություններ