Ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում. Փաշինյանը հանձնարարական տվեց մարզպետին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    88%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում. Փաշինյանը հանձնարարական տվեց մարզպետին

Ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում. Փաշինյանը հանձնարարական տվեց մարզպետին

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրիում մանկապարտեզի հիմնանորոգմանը:

«Դեռևս 2018 թվականին ես Մեղրիում խոստացել եմ մանկապարտեզի շինարարությունը, որ շահագործման կհանձնվի: Ընդ որում՝ դրանից հետո «Իմ  քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել որպես համաֆինանսավորող: Բայց ինձ համար շատ տհաճ անակնկալ է արձանագրել, որ մինչև հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում: Ընդ որում՝ այստեղ գործողություններ կան, որ պետք է անենք՝ պարզելու, թե ինչու ֆինանսավորման առկայության պայմաններում գործը չի արվել: Ինձ լուսանկարներ են ուղարկել այնտեղից, ըստ էության, խայտառակ պատկեր է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը Սյունիքի մարզպետին հանձնարարեց խիստ հսկողության տակ առնել հարցը:

«Տրամաբանությունը հուշում է, որ տարի-տարիուկես առաջ մանկապարտեզը պետք է պատրաստ լիներ: Պետք է մեր սկզբունքներով վերցնել հսկողության տակ: Ձեր առջև դրված խնդիրն է, որ օր առաջ մանկապարտեզը մեր սկզբունքների համաձայն շահագործման հանձնվի, երեխաների համար դռները բացվեն»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ