Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    63%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    92%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 20°C
    24%
    10 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    65%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    37%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 14°C
    71%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց

Ինչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց

Ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա, որին մենք պետք է պատասխանենք: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը  և ինչքանո՞վ է ժողովրդավարությունը ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունը և անկախությունը: Կարծում եմ, որ երկրորդ հարցի պատասխանը և այդ հարցի պատասխանը ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առնացքային գործոնն է: Եվ մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո, ի վիճակի է ապահովել երկրի արտաքին անվտանգությունը, այդ թվում՝ երկրի ներքին անվտանգությունը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Ընդհանրապես, կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին, շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված: Ընդհանրապես վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը: Ոմանք դա մեկնաբանում են, որ բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Եվ մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պետք է կայացնի: Այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որոնք կայացրել է»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկար տարիներ պայքարել են Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար և կատարել են իրենց առաքելությունը՝ չնայած այն դեռ չի ավարտվել:

«Հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ մենք համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ: Ինչպես Հայաստանի Հանրապետությունում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բերենք խաղաղություն, որովհետև, կարծում եմ, մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ ես առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ կա քաղաքական իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը այս առաքելության շուրջ համախմբած է: Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է:

Սա չի նշանակում, որ մենք պետք է բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետը և տեսլականը, բայց, կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ մենք իրապես անկեղծ,  իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում:  Ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ: Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև պատասխանատվությունը վերցնելու և կրելու պատրաստակամություն»,- ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը անամպ չէ: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք բախվում ենք երկու խումբ խնդիրների հետ: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է. ժողովրդավարության օգտագործումը ընդդեմ ժողովրդավարության: Դուք գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքները օգտագործվում են ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը, թե ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահրավերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է, պետական ինստիտուտների ժողովրդավարացումն է բառիս բոլորիս հայտնի իմաստով՝վ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը Հայաստանի մեծագույն մարտահրավերներից մեկն է համարում դատական համակարգի խնդիրները:

«Դատական համակարգի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են, և մենք համարում ենք, որ այդ քննադատությունը օբյեկտիվ է, արդարացված է, չնայած, երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի, մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը, գուցե, նույնքան խորը գիտեն, բայց միևնույնն է՝ դա արդարացում չեն համարում, մյուս մասը այդքան էլ խորը չգիտեն և, միևնույնն է՝ դա էլ արդարացում չեն համարում:  Բայց մենք վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պետք է հետևողական լինենք նաև այս առումով»,- եզրափակեց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ