Իմ տարիքը միգուցե այնպիսին է, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց այս պահը հուզումնալի է. Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    82%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Իմ տարիքը միգուցե այնպիսին է, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց այս պահը հուզումնալի է. Վահագն Խաչատուրյան

Իմ տարիքը միգուցե այնպիսին է, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց այս պահը հուզումնալի է. Վահագն Խաչատուրյան

Այսօր խորհրդարանն ընտրում է ՀՀ նախագահ: Ինչպես արդեն հայտնել ենք ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում նախագահի ընտրությանը, ինչպես նաև չեն առաջարկել իրենց թեկնածուն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածու, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն իր ելույթում  շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավորներին՝ այդպիսի վստահության համար:

«Վերջին անգամ ԱԺ ամբիոնից 1999-ին եմ ելույթ ունեցել։ Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ չպիտի հուզումնալից պահեր ապրեի, բայց, ինձ համար հուզումնալի է այս պահը։ Հույս ունեմ ձեզ հետ միասին կիրականացնենք մեր ունեցած բոլոր պատկերացումները: Մենք ուղղակի այլ ճանապարհ չունենք: Մենք կոչված ենք նրա համար, որ կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգությունը և մեր երկիրը տանել զարգացման ճանապարհով: Հաշվի առնելով իմ թվարկածները, նաև այսօրվա տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ մենք առավել ևս կարիք ունեն իմաստության, կայունության, միաբանության և վստահության: Արագ փոփոխվող աշխարհում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում, չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կարողանալու ստեղծել»,-ասաց նախագահի թեկնածուն:

Նրա խոսքով՝ իրականությունը գնահատելու համար շատ կարևոր է պատրանքներից ազատվելը, որը հնարավորություն կտա հասկանալու` քաղաքական ոչ մի համակարգ իդեալական չի լինելու:

Խաչատուրյանը նաև հավելեց՝ ՀՀ նախագահի աշխատանքը կախված է լինելու նաև իշխանության 3 թևերի աշխատանքից։

Թեմայի այլ նորություններ