«Իմ քայլը» շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր․ Ռուբինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան -14°C
    85%
    1 կմ/ժ
  • Շիրակ -16°C
    78%
    2 կմ/ժ
  • Լոռի -18°C
    78%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    63%
    17 կմ/ժ
  • Արարատ -14°C
    85%
    2 կմ/ժ
  • Սյունիք 5°C
    60%
    11 կմ/ժ
  • Արմավիր -14°C
    85%
    1 կմ/ժ
  • Գեղարքունիք -14°C
    85%
    13 կմ/ժ
  • Արագածոտն -14°C
    85%
    1 կմ/ժ
  • Կոտայք -14°C
    85%
    2 կմ/ժ
  • Արցախ 6°C
    55%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 629.3605
  • Ռուբլի = 6.88082
  • Դոլար = 518.444

«Իմ քայլը» շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր․ Ռուբինյան

«Իմ քայլը» շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր․ Ռուբինյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև․

««Իմ քայլը» խմբակցությունը հայտնի իրադարձություններից հետո լքել են հետևյալ անձինք.

Վարդան Աթաբեկյան
Գոռ Գևորգյան
Թագուհի Թովմասյան
Աննա Գրիգորյան
Սոֆյա Հովսեփյան
 
Կարևորելով պատգամավորի՝ ընտրողների հանդեպ հաշվետու լինելու անհրաժեշտությունը, կարծում եմ՝ տվյալ անձինք, որոնք պատգամավորական մանդատ են ստացել «Իմ քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով, պիտի առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում։
 
Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին։
 
Հ.Գ. Որպես գերակշիռ քաղաքական մեծամասնություն՝ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակելու է իրականացնել իրեն տրված մեկ միասնական մանդատը՝ որպես ժողովրդի իշխանության իրացման գործիք և պատվեր։
 
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և սա անառարկելի ու անշրջելի իրողություն է»։
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոֆյա Հովսեփյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից և կգործի որպես անկախ պատգամավոր: 
 

Թեմայի այլ նորություններ