Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին։ Այն պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի եւ կաթնամթերքի գնառաջարկի աճով:
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    9 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    54%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    50%
    7 կմ/ժ
  • Արցախ 13°C
    72%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին։ Այն պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի եւ կաթնամթերքի գնառաջարկի աճով:

Հունիսին՝ պարենային ապրանքների համաշխարհային գներն առաջին անգամ, տարեսկզբից ի վեր, աճ գրանցեցին։ Այն պայմանավորված էր բուսական յուղերի, շաքարավազի եւ կաթնամթերքի գնառաջարկի աճով:

COVID-19 համավարակի պատճառով առաջացած շուկայական անորոշությունների ֆոնին, սակայն, հացահատիկի եւ մսամթերքի շուկաներում գների զգալի մասը դեռեւս ցածր է: Այս մասին նշված է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների հունիս ամսվա գնային ինդեքսում:

 


Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 93.2 նիշ, ինչը մոտ 2.4%-ով բարձր է նախորդ ամսվա համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը, չորս ամիս անընդմեջ անկումից հետո, հունիսին ավելացել է 11.3%-ով: Այդ անկումը հիմնականում արմավենու յուղի գնի կտրուկ աճի հետեւանք է՝ պայմանավորված ներմուծման համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, այն բանից հետո, երբ մի շարք երկրներում մեղմացվեցին COVID-19-ի պատճառով կիրառվող սահմանափակումները: Սոյայի, արեւածաղկի եւ հլածուկի յուղերի գները նույնպես բարձրացել են:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսին, նախորդ ամսվա համեմատ, արձանագրել է 10.6 տոկոս աճ: Անմշակ նավթի գների բարձրացումը էապես օգնել է շաքարի շուկաներին՝ խրախուսելով Բրազիլիայի շաքար արտադրող գործարաններին՝ ավելի շատ շաքարեղեգ օգտագործել էթանոլի արտադրության համար, քան շաքարի, որն էլ իր հերթին նպաստել է շաքարի արտահանման հնարավորության մեծացմանը եւ գների աճին:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ավելացել է 4.0%-ով՝ մայիս ամսվա համեմատ, գրանցելով առաջին աճը՝ չորս ամիս անընդմեջ անկումներից հետո: Վերջին շրջանում գնաճի հիմքում ընկած է ներմուծման պահանջարկի վերսկսումը պայմանագրային գործարքների համար, հատկապես Միջին Արեւելքի եւ Արեւելյան Ասիայի երկրներից, որն ուղեկցվել է Եվրոպայում առաջարկի սեզոնային նվազումերի հետ:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով: Այն մասամբ պայմանավորված է հյուսիսային կիսագնդում ցորենի բերքահավաքի աշխատանքներով, ինչպես նաեւ մի շարք խոշոր արտահանող երկրների, ներառյալ Սեւծովյան տարածաշրջանի երկրների բարձր բերքատվության հեռանկարներով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը մայիս ամսվա համեմատ նվազել է 0.6%-ով, ինչը միջին հաշվով 6.0% ցածր է 2019թ. հունիսին գրանցած ցուցանիշից: Տավարի եւ թռչնի մսի գնառաջարկները նվազել են, ինչը էապես պայմանավորված է խոշոր արտադրող տարածաշրջաններում արտահանման հնարավորության աճով, մինչդեռ խոզի մսի գինը, COVID-19-ի պատճառով կիրառվող շուկաների սահմանափակումների ակնկալվող հետագա նվազեցման ֆոնին, մի փոքր աճ է գրանցել, հատկապես Եվրոպայում:  

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակել է նաեւ հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Աղբյուր՝ banks.am

Թեմայի այլ նորություններ