Հնդկաստանը տարհանել է Ուկրաինայում գտնվող իր 12 հազար քաղաքացիներին ու փակել Կիևի դեսպանատունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 23°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

Հնդկաստանը տարհանել է Ուկրաինայում գտնվող իր 12 հազար քաղաքացիներին ու փակել Կիևի դեսպանատունը

Հնդկաստանը տարհանել է Ուկրաինայում գտնվող իր 12 հազար քաղաքացիներին ու փակել Կիևի դեսպանատունը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գործող Հնդկաստանի դեսպանատունը փակվել է, իսկ դեսպանն ու անձնակազմը տեղափոխվել  են երկրի արևմտյան շրջաններ։ Այս մասին հայտնում է ND-TV հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի դեսպանատունը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Լվով, որտեղ Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությանը գրասենյակային տարածք է հատկացվել։

Հնդկաստանի դեսպանատան թվիթերյան էջում այս մասին գրառում չկա, երեկ կեսօրին արված վերջին հրապարակման մեջ նշվում է. «Հնդկաստանի բոլոր քաղաքացիներին, ներառյալ ուսանողներին, խորհուրդ է տրվում շտապ հեռանալ Կիևից այսօր: Ցանկալի է գնացքներով կամ ցանկացած այլ հասանելի միջոցներով»:

 

Երեքշաբթի երեկոյան առցանց մամուլի ճեպազրույցի ժամանակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան ասել է, որ իր տեղեկություններով, Կիևում գտնվող Հնդկաստանի բոլոր քաղաքացիները հեռացել են այնտեղից։

Տարբեր հաշվարկներով՝ ներկայումս Ուկրաինայում ապրում է ավելի քան 16000 հնդիկ, որոնց մեծ մասը ուսանողներ են։

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Հնդկաստանը Ուկրաինայից տարհանել է իր 12000 քաղաքացիների, հիմնականում՝ ուսանողների։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Հարշ Վարդան Շրինգլան։

Նա նշել է, որ այժմ Ուկրաինայում մնացել է 8000 հնդիկ, որոնց կեսը գտնվում է Արևելյան Ուկրաինայում, հիմնականում՝ Խարկովում և Սումիում:

Նրանց տարհանման համար  Հնդկաստանը խնդրել է ռուսական և ուկրաինական կողմերին ստեղծել անվտանգության միջանցքներ»,- մեջբերում է դիվանագետին Times of India թերթը:

Առաջիկա երեք օրերի ընթացքում Հնդկաստանը նախատեսում էր կազմակերպել 26 տարհանման թռիչք՝ քաղաքացիներին վերադարձնելու համար։ Թռիչքներ են կազմակերպվում Ռումինիայից, Հունգարիայից, Լեհաստանից և Սլովակիայից։

Այսօր՝ մարտի 2-ին, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-17 Globemaster ռազմատրանսպորտային ինքնաթիռը միացել է տարհանման գործողությանը։ Չորեքշաբթի գիշերը առաջին C-17-ը թռել է  Ռումինիա, գրում է Times of India-ն։

Թեմայի այլ նորություններ