ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել, որ Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վլադիվոստոկի Սուրբ Գևորգ Հայ Առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կառավարության ղեկավարին դիմավորել են Տեր Սարգիս Քահանա Փարախչյանը և Վլադիվոստոկի հայ համայնքի ղեկավար Հարություն Ավեդյանը: Վարչապետը նախ կատարել է մոմավառություն, այնուհետև ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքարերի մոտ:

Այնուհետև վարչապետը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Վլադիվոստոկ կատարած աշխատանքային այցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Ադրբեջանի հետ սահմանազատման հնարավորություններին:

Վարչապետն ի պատասխան ներկաների հարցերի` խոսել է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմանների, կառավարության առաջնահերթությունների, բանակի և այլ թեմաների շուրջ:

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին է: Ո՞րն է Ադրբեջանի տեսակետը: Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է, և այլևս քննարկելու բան չկա: Մեր դիրքորոշումը և ակնհայտորեն նաև միջազգային հանրության դիրքորոշումը չեն համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումը չի կիսում մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը: Իմ՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի ընթացքում ես և Ռուսաստանի նախագահը ստորագրեցինք հայտարարություն, որտեղ արձանագրված է, որ մենք պետք է համագործակցենք Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այսինքն, Ռուսաստանն արձանագրում է, որ կա հիմնախնդիր, որը պետք է կարգավորել: Եվ  սա տրամաբանական է, որովհետև եթե հիմնախնդիր չլիներ, Ռուսաստանի խաղաղապահ ուժերը չէին գտնվի Լեռնային Ղարաբաղում»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հավելեց, որ Բրյուսելի հանդիպման ընթացքում թե Հայաստանը, թե Ադրբեջանն արձանագրել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը: Փաշինյանը, սակայն, նկատեց, որ բացարձակապես բոլորն են խաղաղություն ուզում, սակայն յուրաքանչյուրը խաղաղության իր ընկալումը, պայմանները, արդյունքներն ու մթնոլորտն ունի: Նրա խոսքով՝ այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը միանշանակ ձեռնտու կլինի Հայաստանի համար:

Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: «Նրանք, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալում, կարող են ասել, թե կոմունիկացիաների՝ երկաթուղու, ճանապարհների առկայությունը ինչքան շատ բան է փոխում: Մենք վերջերս հետազոտություն ենք անցկացրել պարենամթերքի գների վերաբերյալ, որը ցույց է տվել, որ Հայաստանում սննդամթերքը միջինում ավելի թանկ է, քան շատ երկրներում:  Եվ, երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչումն է խնդիրը, գալիս ու հասնում ենք տրանսպորտի խնդրին, որն այսօր ավելի է սրվել: Դուք գիտեք, որ մինչև Ուկրաինայի շուրջ դեպքերը տրանսպորտի գներն արդեն թանկացել էին: Դրա հետևանքով բիզնեսի համար էլ են դժվարություններ առաջանում, բայց այս ամենից առաջին հերթին տուժում են սպառող քաղաքացիները»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ: «Ինչպես, օրինակ, Վրաստանից և Իրանից Հայաստան կարող են մուտք գործել և դուրս գալ տրանսպորտային միջոցներ, մենք դեմ չենք, որ նույնը տեղի ունենա Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Այս հարցի շուրջ դեռևս չի հաջողվել վերջնական համաձայնության գալ: Դա կապված է որոշ իրավական կարգավորումների հետ, որտեղ մեր տեսակետները դեռ վերջնականորեն չեն համընկել: Բայց ես ուզում եմ շատ հստակ ասել, որ այս հարցում հստակ համաձայնության գալուց հետո մենք շատ արագ երթուղիների և ճանապարհների բացման հարցը կլուծենք»,- ընդգծեց Փաշինյանը:

Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:

«Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում, ընդհակառակը դա կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ, այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ, խոսում են միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու: Բայց մենք ճանապարհ տալու ենք, բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, որ պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Եվ հավատացնում եմ, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: «Դա սպառնալիք է, երբ ճանապարհը բացվի, ուրիշներն այդ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենան, իսկ Հայաստանը չունենա: Մենք ի՞նչ նկատի ունենք. տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում  Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանում  Ռուսաստանի հետ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր Հայաստանի ամբողջ տնտեսությունը Վերին Լարսի ճանապարհից է կախված, իսկ այսօր այդ ճանապարհն ավելի ծանրաբեռնված է, քանի որ Ուկրաինայի իրավիճակով պայմանավորված նախկինում Սև ծովով իրականացված բեռնափոխադրումների մի մասը  իրականացվում է այդ հատվածով:

Նա հավելեց, որ շատ կցանկանա, որպեսզի տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, ինչն, ըստ վարչապետի՝ անհնար չէ:

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի իշխանության մշտական ուշադրության կենտրոնում է՝ բոլոր մակարդակներում: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Կարող եք համոզված լինել, որ այդ հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է ՝ բոլոր մակարդակներում՝ և ՌԴ-ի հետ մեր շփումներում, և մնացած գործընկերների հետ շփումներում, և Ադրբեջանի հետ շփումներում: Մեր դիրքորոշումն այն է, որ դա հումանիտար խնդիր է, որը պետք է լուծվի»,-ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: Փաշինյանն այս մասին ասաց Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք բոլոր հանքերն են հանձնված, թե կան այնպիսիները, որոնց տենդերին կարելի է մասնակցել:

«Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված կիսատ հանքեր կան, որոնք չեն շահագործվում, գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը մոտ 20 տարի առաջ օտարվել էր, մինչև այդ ամբողջությամբ պետական էր: «Հիմա մեր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց: Եվ այսօր ՀՀ-ն այդ գործարանի 21 տոկոս սեփականատեր է: Ընդ որում, ես կարծում եմ, որ 20-25 տոկոսը բավարար է, քանի որ մասնավորն ավելի լավ կաշխատեցնի»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը շատ լավ գործընկերներ ունի, որոնց հետ աշխատում է, որ գործարանն առավել արդյունավետ լինի:

Թեմայի այլ նորություններ