ՀՀ ՄԻՊ-ն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել են հավաքներին անչափահասների մասնակցությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    6 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    20%
    11 կմ/ժ
  • Լոռի 23°C
    41%
    10 կմ/ժ
  • Տավուշ 22°C
    54%
    13 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    45%
    13 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    33%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    6 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 22°C
    47%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ՀՀ ՄԻՊ-ն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել են հավաքներին անչափահասների մասնակցությանը

ՀՀ ՄԻՊ-ն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել են հավաքներին անչափահասների մասնակցությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարությամբ անդրադարձել է հավաքներին անչափահասների մասնակցությանը՝ նշելով, որ երեխաների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք պետք է լինի բոլորի համարր՝ անկախ անձի հասարակական կամ սոցիալական դիրքից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Հայտարարության մեջ նշված է. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել հավաքների և զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական հարթակների մշտադիտարկում:

Մշտադիտարկման այս պահի արդյունքները վկայում են, որ հավաքներին մասնակցում են նաև անչափահաս անձինք՝ իրացնելով ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իրենց իրավունքները:

Միաժամանակ, Պաշտպանն արձանագրում է, որ համացանցում տարածվում են հանրային վայրերում իրականացված՝ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ առերևույթ նախադպրոցական տարիքի երեխաների գործողությունները, ճիշտ է կապված չլինելով որևէ հավաքի հետ, այդուհանդերձ կրկնօրինակում են հավաքների ու երթերի մասնակից մեծահասակների, անցորդների քաղաքական բնույթի կոչերը: Նշվածի կապակցությամբ Պաշտպանը հատուկ իրազեկում է.

- ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաների համաձայն՝ երեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք: Միջազգային սկզբունքները և երեխայակենտրոն մոտեցումը պահանջում է մշտապես առաջնորդվել երեխայի լավագույն շահով:

Թեև որևէ իրավական նորմով սահմանված չէ հավաքներին երեխաների մասնակցության տարիքային շեմ, այնուամենայնիվ, երեխայի զարգացող հնարավորությունների նկատմամբ հարգանքի հիմնարար սկզբունքը պահանջում է երեխային վերաբերող ցանկացած գնահատականի, գործողության պարագայում հաշվի առնել նրա սեփական իրավունքներն ինքնուրույն իրացնելու ունակությունները:

Նշվածի կարևորությունը կայանում է նրանում, որ պետությունը և երեխաների իրավունքներով զբաղվող ցանկացած կառույց, անկախ պետական կամ մասնավոր լինելուց, պետք է երաշխավորի այնպիսի միջավայր, որը կապահովի երեխայի բնականոն զարգացումը՝ իր տարիքին և կարողություններին համապատասխան:

Միայն այս կերպ է հնարավոր իրապես հարգել երեխայի անհատականությունը և ինքնուրույնությունը:

- Այս կապակցությամբ դեռևս 2018թ. տարեկան հաղորդմամբ արձանագրվել է, որ երեխայի մասնակցության սկզբունքը հռչակում է վերջինիս ներուժը՝ որոշումների կայացմանը նպաստելու, իր հեռանկարները կիսելու և իբրև քաղաքացի ու փոփոխությունների դերակատար մասնակցելու առումներով: Միևնույն ժամանակ, ըստ միջազգային իրավական մոտեցումների՝ երեխայի մասնակցությունն իսկական չէ (non-genuine participation), եթե վերջինս հնարավորություն չունի հասկանալու իր արտահայտած կարծիքի ազդեցությունն ու հետևանքները, ինչպես նաև, երբ երեխայի մտահոգություններն ու առաջարկությունները քննության առարկա չեն դառնում:

- Երեխաների անվտանգության ապահովումը, այդ թվում՝ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը բարձրագույն արժեք պետք է լինի բոլորի համարր՝ անկախ անձի հասարակական կամ սոցիալական դիրքից: Այս առումով Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ խնդրահարույց է նաև այն, որ համացանցում լայնորեն տարածվում են երեխաների մասնակցությամբ տարբեր տեսանյութեր, որոնց մեկնաբանություններում ակնհայտորեն ոտնահարվում է երեխաների արժանապատվությունը:

Օրինակ՝ առկա են ատելության խոսքեր, որոնք անուղղակիորեն թիրախավորում են երեխաներին և նրանց ընտանիքներին՝ վերջիններիս դարձնելով առավել խոցելի:

Նշվածը խիստ վտանգավոր է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության, այնպես հանրային համերաշխության ձևավորման տեսանկյունից:

Ուստի, Պաշտպանը հորդորում է բոլոր օգտատերերին զերծ մնալ երեխաների իրավունքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ոտնահարող տեսանյութերի, լուսանկարների տարածումից, ինչպես նաև մեկնաբանություններից:

Այս նպատակով Պաշտպանն առանձնահատուկ ընդգծում է լրագրողների դերը և գործունեությունը՝ համատեղ պայքարելու երեխայի լավագույն շահը ոտնահարող երևույթների դեմ:

Մասնավորապես, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ նմանօրինակ տեսանյութերի տարածումից, հեռացնել երեխաներին թիրախավորող մեկնաբանությունները զանգվածային լրատվության միջոցների կողմից վերահսկվող կայքերից:

Հատուկ կարևորում ենք նյութերի վերնագրերի ընտրության հարցում էլ առավելի զգոնության և նրբանկատության ցուցաբերումը՝ առաջնորդվելով «Մի վնասիր» սկզբունքով և մասնագիտական էթիկայի ամենաբարձր պահանջներով:

Աջակցելու նպատակով առաջարկում ենք օգտվել նաև Պաշտպանի աշխատակազմի կողմից մշակված և հրապարակված «Ինչպես լուսաբանել երեխաների իրավունքները» ուղեցույցից, որտեղ ներկայացված են Լրագրողների միջազգային ֆեդերացիայի՝ երեխաներին առնչվող հարցերի վերաբերյալ հաղորդումների ուղենիշները և սկզբունքները: Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղումով։

Հատուկ արձանագրում ենք, որ սույն հայտարարությունը նպատակ չունի որևէ կերպ սահմանափակելու երեխաների՝ հավաքներին մասնակցելու իրավունքը և լրագրողների գործունեությունը, այլ բացառապես միտված է պաշտպանելու երեխաների իրավունքներն ու ազատությունները»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է երեխաների մասնակցությանը Հայաստանում այս օրերին կազմակերպվող հավաքներին: Նախարարությունը հորդորում է հավաքներին ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու այդ իրավունքը:

«Խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքով․ վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը։

Հորդորում ենք երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց  լավագույն շահով․ հավաքներին ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը»,-ասված է հաղորդագրությունում:

Թեմայի այլ նորություններ