ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    77%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    97%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    96%
    1 կմ/ժ
  • Արարատ 15°C
    77%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    4 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    71%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան

ՀՀ-ի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզ կատարած այցի շրջանակում Ռինդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ասում են՝ մենք ինչպե՞ս ենք մեր երկրի անվտանգությունը պաշտպանելու: Մեր երկրի անվտանգության համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական և ռազմաքաղաքական դաշինքի վրա: Զուտ անվտանգային նկատառումներով մենք Ռուսաստանի հետ ունենք միացյալ զորախումբ, կովկասյան տարածաշրջանում միասնական հակաօդային պաշտպանության համակարգ: Եվ այդ պայմանագրերի տրամաբանությունը հետևյալի մասին է՝ հարձակումը ՀՀ-ի վրա, նշանակում է հարձակում ՌԴ-ի վրա: Եվ մենք այստեղ միասնական անվտանգային համակարգ ունենք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցերին, թե ինչու այդ համակարգն Արցախի պատերազմի ընթացքում չաշխատեց այնպես, ինչպես ժողովուրդը կուզեր՝ վարչապետը պատասխանեց, որ դրա համար մի պարզ պատճառ կա: Նա շեշտեց, որ ըստ էության այդ անվտանգային համակարգը տարածվում է ՀՀ-ի այն սահմանների վրա, որը Հայաստանն ինքը 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանել է:

«Այսօր ասում են՝ այդ ո՞նց է, որ Շուռնուխից արևելք ադրբեջանցիներ են կանգնած: Ասում ենք՝ շատ պարզ պատճառով, որովհետև 2010 թվականին ՀՀ-ում ընդունվել է Վարչատարածքային բաժանման մասին օրենքը, որտեղ գրված է եղել՝ Շուռնուխից արևելք Ադրբեջանի Հանրապետությունն է: Ասում են՝ այդ ո՞նց է, որ Սոթքից այն կողմ ադրբեջանցիներն են եկել, կանգնել. նաև այն պատճառով, որ 2010 թվականի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ-ն գրել է, որ Հայաստանի սահմանն ավարտվում է Սոթքում և դրանից հետո Ադրբեջանն է»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ