Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    31%
    17 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    59%
    28 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 22°C
    33%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    31%
    17 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    62%
    16 կմ/ժ
  • Արցախ 14°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան

Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց գերիների վերադարձի ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ հարցին: Ադրբեջանում պահվող գերիներից մեկի քույրը մասնավորապես հարցրել էր Հին Թաղերից ու Խծաբերդից գերեվարվածների մասին, մասնավորապես` «ինչու էին նրանք հայտնվել այնտեղ, եթե այդ հողերը հանձնված էին»: 
 
«Խծաբերդի գերիների հարազատներն ինձ հետ տասնյակ անձնական հանդիպումների ժամանակ բարձրացրել են խնդիր` ասելով, որ ինչու են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: Բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել, և այդ տարածքները  դե յուրե պիտի լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո, և եռակողմ հայտարարության հիման վրա զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին: Դուք հիշում եք, այն ժամանակ բազում քննարկումներ եղան, և խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի էր: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ: Եթե չեմ սխալվում՝ հրամանատարին մեղադրանք է ներկայացված»,- ասաց Փաշինյանը: 
 
Փաշինյանը նշեց, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: 
 
«Սա նաև շեշտում եմ մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում, որովհետև այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել է ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում: Մենք առաջին հերթին. և՛ ՌԴ-ն, և՛ ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, որպեսզի մեր գերեվարված եղբայրների վերադարձն ապահովենք:
 
Մենք միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում ենք այդ հարցը բարձրացնել: Այս հարցով մենք նաև դատական գործընթացներ ունենք միջազգային ատյաններում, հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան ՀՀ»,- ասաց Փաշինյանը:
 
Փաշինյանը շեշտեց նաև, որ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել:
 
Անդրադառնալով գերիների թվին` վարչապետը նշեց.
 
«Մենք տարբերակում ենք գերիների երկու խումբ` խումբ, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգային կազմակերպությունները հաստատում են, որ այդ մարդիկ գտնվում են Ադրբեջանում: Այդպիսի անձանց թիվը 38 է: Մենք ունենք նաև երկրորդ ցուցակ, որը կազմել ենք հետևյալ տրամաբանությամբ` եթե որևէ վկայություն, տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, այդ ցուցակում ընդգրկել ենք այդ անունները, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք»: 

Թեմայի այլ նորություններ