«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շարունակելու է անժամկետ ակցիաները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    85%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    82%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շարունակելու է անժամկետ ակցիաները

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շարունակելու է անժամկետ ակցիաները

Իջևանից մեկնարկել է ընդդիմության մի քանի համախոհների երթը դեպի Երևան: Մինչ երթի մեկնարկը՝ նրանց օրհնել է քահանան:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը իրազեկել էր, որ ապրիլի 25-ից սկսում են գործողություններ, որոնց սկիզբը ջահերով ամենամյա երթն է, ապա Սաղաթելյանը հավելել էր, որ ՀՀ 4 խորհրդանշական վայրերից ընդդիմության համախոհները երթով գալու են մայրաքաղաք:

Սաղաթելյանի խոսքով՝ այսօրվանից՝ ապրիլի 25-ից, ընդդիմությունը Երևանում նույնպես կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր, ակցիաներ:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ մեկ շաբաթից ավելի է՝ նստացույց է իրականացնում Երևանի Ազատության հրապարակում:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազդարարեց իրենց պայքարի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Ազատության հրապարակում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Վանեցյանը նշեց, որ իրազեկման առաջին փուլը, իր կարծիքով, հասցրել են ավարտին և «գրեթե 100 տոկոսանոց արդյունք կա»:

«Այդպես եմ կարծում, քանի որ ապրիլի 17-ից գալիս էին մարդիկ՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից, նախասիրություններից։ Գալիս են մարդիկ, որոնք հասկանում են, որ ժամանակն է եկել հստակ պահանջով վերջ դնելու այս իշխանությունների գոյությանը։ Անժամկետ ակցիաները շարունակելու ենք, գիշերելու ենք Ազատության հրապարակում, բայց երկրորդ փուլի մեկնարկը, որը տրվում է այսօր, լինելու է ավելի ակտիվ »,- ասաց Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի խոսքով` ապրիլի 25-ից ՀՅԴ-ն կսկսի ակցիաները․ Իջևանից երթով դեպի կշարժվեն Երևան։ «Դեռ ապակենտրոն, ցանցային տարբերակով պետք է աշխատենք, բայց մի պահի պետք կլինի համախմբվել, միավորել ուժերը, քանի որ, առանց այդ էլ շատ ժամանակ ենք կորցրել»,- հավելեց Վանեցյանը:

Խորհրդարանական ընդդիմության կողմից խաղաղության օրակարգի և ընդհանրապես «խաղաղություն» գաղափարի դեմոնիզացիան կամ դևականացումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի կոչ և քարոզ։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի «պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը»։

«Ի դեպ, նրանք դա փորձում են անել արդեն 2-րդ անգամ, երբ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո իրենց գործողություններով 2-րդ հակահայկական ճակատ էին բացել երկրի ներսում, ինչը երկրի իշխանությունների և ժողովրդի խոհեմության շնորհիվ հաջողության չհասավ, և ԱԺ արտահերթ ընտրությունները փաստացի պարտության մատնեցին սեփական երկրի դեմ ճակատ բացած հակահայկական խմբակներին։

Եվ ահա երկրորդ փորձն այս կրկին հանդիպելու է մեր ժողովրդի ողջախոհությանը, որը չի կարող աղետալի պատերազմը գերադասել կառուցվող խաղաղությունից։

Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը։ Միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական։ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական շահարկման գործիք դարձնողները միտումնավոր վտանգում են Հայաստանի և Արցախի ապագան»,- գրել է Թորոսյանը:

Թեմայի այլ նորություններ