Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    22 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    72%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 17°C
    53%
    31 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    100%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    22 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 15°C
    78%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

Հայաստանը մեծապես կարևորում է ՄԹ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռիշի Սունակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնները ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ բարեմաղթանքները և լավագույն ցանկությունները։

Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնում եք աշխարհաքաղաքական բարդ գործընթացների և Ձեր երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրների պայմաններում, երբ քաղաքական ղեկավարներից պահանջվում է առավելագույն խոհեմություն ու շրջահայացություն ստեղծված մարտահրավերները հաղթահարելու համար։ Վստահ եմ, որ Դուք Միացյալ Թագավորությունը կառաջնորդեք զարգացման ու բարգավաճման ճանապարհով։

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լավ առիթ է մեր երկրների միջև չիրացված ներուժի վերհանման և համագործակցության նոր ուղղությունների ուրվագծման համար:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի և գործնական շահերի վրա:

Չնայած անվտանգային լուրջ մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է անշեղորեն իրականացնել ժողովրդավարական բարեփոխումները, և այս համատեքստում բարձր ենք գնահատում Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը։ Լիահույս եմ, որ Ձեր կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան՝ ի շահ մեր երկրների բարգավաճման և մեր բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ձեր պատասխանատու առաքելության մեջ մաղթելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

Թեմայի այլ նորություններ