Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Պետդումայի նախագահի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    10%
    9 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    11 կմ/ժ
  • Լոռի 20°C
    65%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    72%
    7 կմ/ժ
  • Արարատ 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    62%
    5 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    8%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    54%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    8%
    7 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    29%
    7 կմ/ժ
  • Արցախ 19°C
    66%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Պետդումայի նախագահի և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետդումա։

Վոլոդինը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը:

«Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն»,- նշել է Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է:

Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տալիս:

«Ձեր այցը Պետդումա միանշանակ կազդի մեր խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Պետդումայի նախագահի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական հարթությունում շատ ակտիվ է։ Դրան նպաստում է երկու երկրների միջև վստահությունը, հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց»,- հավելել է Պետդումայի նախագահը։ Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը նոր լիցք է հաղորդում երկու երկրների հարաբերություններին։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

«Վստահ եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև վստահեցրել է Պետդումայի նախագահին, որ կաջակցի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։

Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին առաջարկել է Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ ԽՎ նիստ՝ ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

Բացի այդ, Պետդումայի նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իր հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների լիագումար նիստում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։

Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Վարչապետը նաև գրառում է կատարել ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։

Թեմայի այլ նորություններ