Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. ԱԳ նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. ԱԳ նախարար

Հայաստանը շատ լավ գիտի խաղաղության արժեքը, մենք թշնամիներ չենք փնտրում. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը  վստահեցնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ, լինելու է պրագմատիկ և ճկուն, ամեն ինչ արվելու է, որ Հայաստանի շուրջ ձևավորվի կայուն անվտանգային մթնոլորտ: Այվազյանն այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը՝ պատասխանելով «Իմ քայլը»-ից Շիրակ Թորոսյանի հարցին:

Թորոսյանը նշեց Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի մասին, որոնք այսօր էլ տուժում են Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունից: «Մենք ունենք մի հարաբերությունների ձևաչափ՝ Հայաստան-Կիպրոս-Հունաստան: Օրերս Հայաստան էր այցելել Իրաքի պաշտպանության նախարարը: Չեք կարծո՞ւմ, որ այդ ձևաչափերը պետք է ավելի ակտիվացնել՝ այն առումով, որ թվարկածս երկրները հարվածներ են ստանում Թուրքիայից՝ ինչպես մենք, և կոնկրետ խնդիրներ ունեն դիմակայելու այդ հարվածներին՝ ինչպես մենք, և այդ պարագայում մենք դառնում ենք բնական դաշնակիցներ»,-ասաց պատգամավորը:

Արա Այվազյանն արձագանքեց, որ բնականաբար վերջին պատերազմի արդյունքները ստիպում են չափազանց պրագմատիկ մոտենալ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին:«Եվ մեր առաջին խնդիրը հատկապես հիմա պետք է լինի Հայաստանի անվտանգային օրակարգը և Հայաստանի շուրջ բարենպաստ մթնոլորտի ձևավորումը»,-նշեց նա:

Նախարարը հիշեցրեց համավարակի պայմաններում ճամփորդելու սահմանափակումների մասին, սակայն այս ընթացքում ինքը մի շարք այցելություններ է ունեցել: Զուգահեռաբար շատ ակտիվ ներգրավվածություն է ապահովում հեռավար ձևաչափերում տարբեր գործընկերների հետ: Նախարարի խոսքով՝ պատգամավորի նշած ձևաչափերը Հայաստանի օրակարգում են: «Բայց Հայաստանը, առավել քան որևէ երկիր, շատ լավ գիտի խաղաղության արժեքը, և մենք թշնամիներ չենք փնտրում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորվի իսկապես կայուն անվտանգային մթնոլորտ»,-ասաց Այվազյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր, առավել քան երբևէ լինելու է պրագմատիկ և ճկուն: «Եվ դաշնակիցներ ձեռք բերելիս մենք նախևառաջ պետք է ունենանք ընդհանուր ըմբռնումն այն մարտահրավերների և հնարավորությունների, որ ստեղծված իրավիճակը թելադրում է: Մենք շատ ակտիվ առարկայական ներգրավվածություն ունենք տարբեր գործընկերների հետ: Կարծես թե ընդհանուր ըմբռնումը կա, որ ներկայիս մարտահրավերներն առավել քան երբևէ հրամայական են դարձնում ավելի առարկայական փոխգործակցություն ձևավորելու մեր մղումը»,-եզրափակեց Այվազյանը:

Թեմայի այլ նորություններ