Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    9%
    4 կմ/ժ
  • Շիրակ 24°C
    17%
    13 կմ/ժ
  • Լոռի 22°C
    50%
    11 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    11%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    52%
    9 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    9%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    36%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    9%
    4 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    24%
    10 կմ/ժ
  • Արցախ 20°C
    55%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել

Բեռլինում հուլիսի 7-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորել են բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը, անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներին, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև՝ զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։

Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների:

Բեռլին այցի շրջանակներում նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի դաշնային նախագահի գրասենյակի միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն Վոլֆգանգ Զիլբերմաննի և Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակի արտաքին և անվտանգության քաղաքականության վարչության պետի տեղակալ Քրիստիան Աուլբախի հետ։

Թեմայի այլ նորություններ