Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 27°C
    20%
    2 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    33%
    13 կմ/ժ
  • Լոռի 16°C
    85%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    83%
    4 կմ/ժ
  • Արարատ 28°C
    31%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    72%
    3 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    21%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    87%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    2 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    47%
    7 կմ/ժ
  • Արցախ 16°C
    77%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.24564
  • Դոլար = 388.602

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ

Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները մի շարք հանդիպումներ են ունեցել Բունդեսթագի ներկայացուցիչների հետ

ՀՀ Աժ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորների Բեռլին այցի շրջանակում    հուլիսի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպումներ են ունեցել ԳԴՀ Բունդեսթագի Ազատ դեմոկրատներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ուլրիխ Լեխտեի,  Բունդեսթագի պաշտպանության,ինչպես նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների ամդամ Մերլե Շպելլերբերգի հետ:

Հանդիպումների ընթացքում ներայացվել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների հետ կապված հարցեր, այդ համատեքստում կարևորվել ժողովրդավարական արժեքների տարածման ու ժողովրդավարության կայացմանն ուղղված քայլերը: Շեշտադրվել է,որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի,և ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումը միայն կաթվածահար է անելու ժողովրդավարության կայացման գործընթացը:   Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղված համատեղ ջանքերի ներդրման անհրաժեշտությանը: Մերլե Շպելլենբերգի հետ հանդիպմանը անդրադարձ էեղել Հայաստանի քաղաքական կյանքին կանանց ներգրավվածության ցուցանիշներին, ուշադրություն հրավիրվել այն փաստին, որ Հայաստանն ընտրել է իր պատմության առաջին կին դատախազին:

Թեմայի այլ նորություններ