Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    0 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    71%
    3 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    64%
    2 կմ/ժ
  • Արարատ 16°C
    25%
    2 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    46%
    3 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    33%
    3 կմ/ժ
  • Արցախ 17°C
    65%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահը գերիներին վերադարձնելու հարցում անելիք ունի և շատ․ Վահագն Խաչատուրյան

Նախագահի ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում նա պարտավոր է գերիների հարցը բարձրացնել։ Այս մասին ասաց Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, թե որն է նախագահի դերը գերիների վերադարձնելու հարցում ։

 «Ճիշտ եք նկատում, որ 90-ականներին այս խնդրի առջև կանգնած էինք և դրան կարելի է ավելացնել անհետ կորածներին։ Եվ միշտ խնդրահարույց է եղել այն առումով, որ հստակ լուծումներ չկան, առավել ևս, որ դրանք պետք է լինեն բանակցությունների արդյունքում և այդ բանակցությունների արդյունքում դիմացինի նպատակները պետք է հասկանալ։ Գիտեմ, որ ամենօրյա ուշադրության կենտրոնում է, Կառավարության և Կառավարության համապատասխան պատասխանատուները ամբողջ օրվա ընթացքում բոլոր հնարավոր մեթոդներով փորձում են մեր գերիներին վերադարձնել։ Ես կարող եմ ասել, որ Հանրապետության նախագահը այնտեղ իր անելիքն ունի։ Այդ անելիքը պետք է միացվի այն ամբողջ անելիքներին, որ արվում է այսօր։ Այդ ինստիտուտը կարող է օգտակար լինել։ Այդ ինստիտուտը ներկայանալի է շատ տեղերում, միջազգային հարթակներում կամ առանձին պետությունների ղեկավարների հանդիպումների ընթացքում նախագահը պարտավոր է ուղղակի այդ հարցը բարձրացնել»,- ասաց Խաչատուրյանը։

Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում օգտագործել նախագահի ինստիտուտի հնարավորությունները և օր առաջ գերիների խնդիրը լուծել։

«Կարող եմ ասել, որ եթե պետության ինստիտուտները համատեղ աշխատում են՝ կլինի Կառավարություն, Ազգային ժողով, թե նախագահ, և իրենց գործողությունները համակարգվում է առավել ևս այդպիսի զգայուն թեմայի հետ կապված, դա իր արդյունքը կտա, որովհետև նույն 90-ականներին սկզբնական շրջանում որոշակի խնդիրներ ունեինք՝ համագործակցության բացակայություն կար։ Այն մարդիկ, ովքեր 90-ականներին աշխատել են պետական համակարգում, իրենք էլ տեղյակ են, որ այդ աշխատանքը պահանջում է համակարգվածություն, մի տեղից ղեկավարում։ Այնպես, որ իմ պատասխանը միանշանակ է, որ Հանրապետության նախագահը այդ հարցում անելքի ունի և շատ»,- եզրափակեց Խաչատուրյանը։

Թեմայի այլ նորություններ