Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    0 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    88%
    16 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    81%
    4 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը

Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման նախաձեռնած հանրահավաքը, որի մեկնարկին ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և նշեց, որ օր ու գիշեր քրտնաջան աշխատանքով կարելի է միայն հասնել հաջողությունների:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը ելույթի ընթացքում կարևորեց նաև ազգային և միջազգային անվտանգության երաշխիքների ամրապնդումը:

Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով շնորհավորեց Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ` ընդգծելով, որ Արցախի ազատության և անկախության համար հայ ժողովուրդը շատ է պայքարել:

Սաղաթելյանը հայտնեց, որ սեպտեմբերի 3-ի առավոտվանից սկսելու են խորհրդակցություններ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, փորձագետների հետ՝ Հայաստանը բարդ իրավիճակից դուրս բերելու համար:

Հանրահավաքը ամփոփվեց համերգով, որին հաջորդեց «Դիմադրության» շարժման աջակիցների քայլերթը: 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2550 մարդ: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Թեմայի այլ նորություններ