Երևանում բողոքի ակցիաներ են անում կառավարության և ԱԳ նախարարության շենքերի մոտ. նոր մանրամասներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    7 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

Երևանում բողոքի ակցիաներ են անում կառավարության և ԱԳ նախարարության շենքերի մոտ. նոր մանրամասներ

Երևանում բողոքի ակցիաներ են անում կառավարության և ԱԳ նախարարության շենքերի մոտ. նոր մանրամասներ

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամները պահանջում են զոհված հարազատների շիրիմները տեղափոխել Հայաստան, ինչպես նաև լուծել իրենց բնակարանների հարցը։ Նրանք բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի մոտ։  

Զոհվածների հարազատները 2020 թվականին որպես փոխհատուցում բնակարանի գնման սերտիֆիկատ են ստացել։ Նրանց տրվել է ընտրության հնարավորություն` բնակարան ձեռք բերել Արցախում կամ Հայաստանում։ Շատերը բնակարան են գնել Արցախում ու հիմա մնացել են անտուն։ Մի մասն էլ դեռ չի հասցրել ՀՀ–ում բնակարան ձեռք բերել, քանի որ բնակարանների գները կտրուկ աճել են։
 
«Զոհվածների հատուցման ծրագրերը մարտին լրանում են, բայց որևէ նոր բան չեն առաջարկում մեզ։ Մենք տարբերակված մոտեցում ենք ուզում։ Ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն` հաշվի առնելով, որ տվել են իրենց ամենաթանկը»,– ասաց ՀԿ–ի նախագահ Արմեն Ասրյանը։
 
Զոհվածների հարազատները ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերելու առաջարկների մասին լսել անգամ չեն ուզում։ Հույս ունեն, որ իրենց երեխաները գոնե այսքանից հետո անվտանգ մանկություն կունենան ու հեռու կլինեն կրակոցների ձայներից։
 
Այս պահին ծնողներից 6–ը մտել են կառավարության շենք` վարչապետի աշխատակազմի հետ հանդիպելու ակնկալիքով։
 

ՀՀԿ երիտասարդական միության անդամներն էլ բողոքի ակցիա են իրականացրեցին ԱԳ նախարարության շենքի դիմաց։

«Այդ շենքում 2018 թվականից ի վեր ընդմիջում է։ Դուք քայլեր չեք ձեռնարկում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության հետևանքով հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք»,-հայտարարեց ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նա նշեց, ԱԳ նախարարության շենքում գտնվողների քաղաքականության հետևանքով է, որ Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափվել է։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ու Ադրբեջանում անազատության մեջ պահվող այլ անձանց լուսանկարները, որոնց վրա գրված է «Ալիևի բանտարկյալները»։

Հենրիխ Դանիելյանը ԱԳՆ ղեկավարությանը մեղադրեց նախարարության շենքը տուրիստական գործակալության վերածելու համար։

«Այն հարկերը, որ ՀՀ քաղաքացին վճարում է, որ այս շենքում նստածներն աշխատավարձ ստանան ու աշխատեն ի նպաստ Հայաստանի՞ ու Արցախի՞, թե՞ ի նպաստ Ադրբեջանի ու ադրբեջանցու։ Ադրբեջանն էր, որ ասում էր՝ Արցախն Ադրբեջանն է»,-հայտարարեց ելույթ ունեցողը՝ ընդգծելով, որ նախարարության ղեկավարության վարած քաղաքականության հետևանքով ունենք խայտառակ իրավիճակ միջազգային բոլոր հարթակներում, անվտանգության առումով, սահմաններին։

«Մենք այստեղ ենք՝ ասելու, չենք լռելու, չենք համակերպվել ու չենք համակերպվելու»,-ասաց նա։

Ակցիայի մասնակիցներն ասացին՝ այստեղ դատարկաձեռն չենք եկել։

«որպեսզի նրանց անգործությունը մի քիչ մեղմվի, բերել ենք նրանց համար տարբեր խաղեր՝ սեղանի խաղեր, դոմինո, թենիս և այլն»,-ասաց նրանցից մեկը։

Թեմայի այլ նորություններ