Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա անելիքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    16%
    7 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    49%
    39 կմ/ժ
  • Լոռի 15°C
    82%
    9 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 27°C
    20%
    15 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    4 կմ/ժ
  • Արմավիր 27°C
    16%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    86%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    16%
    7 կմ/ժ
  • Կոտայք 23°C
    49%
    12 կմ/ժ
  • Արցախ 15°C
    73%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Երևանում բողոքի ակցիա իրականացնող Արթուր Վանեցյանը ներկայացրեց առաջիկա անելիքները

Երևանում ապրիլի 17-ից անժամկետ բողոքի ակցիա անցկացնող, նստացույց սկսած՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի համար անակնկալ է եղել մարդկանց արձագանքը: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշեց, որ ի սկզբանե չէր սպասում, որ մեծ հոսք կլինի:

«Իմ անձնական որոշմամբ եկել եմ Ազատության հրապարակ: Հայտարարել եմ, որ իրականացնելու եմ անժամկետ բողոքի ակցիա հանուն մեր Արցախի, մեր Հայաստանի անվտանգության: Մարդիկ մոտենում են ու ասում՝ խոստացեք, որ այս անգամ մինչև վերջ գնալու եք: Գալիս են մարդիկ, որոնք երբեք բողոքի ակցիաների չեն մասնակցել, չեն հանդիսանում որևէ կուսակցության անդամ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին՝ նշելով, որ այն մտահոգության առիթ է դարձել:

Խոսելով առաջիկա անելիքներից՝ Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ընդդիմադիր մյուս գործիչների հետ: Նախատեսվում է պայքարն իրականացնել ապակենտրոն, ցանցային ճանապարհով: Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ունեն հստակ գործողությունների պլան: Նա տեղեկացրեց, որ որոշ ժամանակ անց ամենօրյա ռեժիմով քաղաքացիներն ականատես կլինեն այլ բողոքի ակցիաների զարգացմանն ու ընթացքին:

Արդյո՞ք Արթուր Վանեցյանը փորձում է ընդդիմադիր գործողությունների դեմքը լինել: Հարցին ի պատասխան ընդդիմադիր գործիչը նշեց, որ պարզապես իր բողոքի ձայնն է բարձրացնում:  

«Ես չեմ փորձում ստանձնել ընդդիմադիր գործողությունների դեմքը լինելու պարտավորությունը: Որպես ՀՀ քաղաքացի՝ իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում, մարդկանց ուշադրությունն եմ հրավիրում ստեղծված իրավիճակին: Մեր բոլորի նպատակն է ունենալ ուժեղ Հայաստան, ուժեղ Արցախ, ինքնիշխան պետություն, տարածքային ամբողջականությունը պահպանված պետություն, լավ ապրող քաղաքացի: Մենք ոչնչի առաջ կանգ չենք առնելու փրկելու համար մեր հայրենիքը, ժողովրդին: Սա վերկուսակցական պայքար է, այն շարժում է, որը սկսել է հայ մարդը, հայ քաղաքացին»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ իրենք նույնպես խաղաղության կողմնակից են, բայց ոչ այն պայմաններով, որոնք այսօր առաջադրված են:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին ազդարարել էր ընդդիմության փողոցային պայքարի մեկնարկը, պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: Վանեցյանը գիշերել է Ազատության հրապարակում: Նա հայտարարել է, որ չի հեռանալու Ազատության հրապարակից՝ քաղաքացիներին կոչ անելով միանալ իրեն:

Թեմայի այլ նորություններ