Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 13°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը

Մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը: Շուրջ 2 շաբաթ ընդդիմադիր տարբեր ուժեր Երևանում և մարզերում բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր էին իրականացնում։

Հայաստանի 4 տարբեր ուղղություններից` Տիգրանաշենից, Իջևանից, Սարդարապատից, Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները այսօր հասել են Երևան և միացել մայրաքաղաքում ակցիաներ իրականացնող խմբերին։

Փողոցային պայքարին մասնակցում են ինչպես խորհրդարանական «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների, այնպես էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներ և արտախորհրդարանական ընդդիմադիր այլ ուժեր։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ հիշեցնելով որ ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հավաքի մասնակիցները պարտավոր են հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ։

ՀՀ ոստիկանությունը հորդորել է խստորեն պահպանել վերը նշված նորմի պահանջները՝ նշելով, որ դա բխում է հասարակական անվտանգության շահերից։

Նշենք,  որ ցույցի մասնակիցներն այսօր որոշել են մնալ Ֆրանսիայի հրապարակում և տեղադրել վրաններ։ Վաղը 8։30-ից նախատեսված են մի շարք անհնազանդության ակցիաներ։ Այսօրվա ցույցը կշարունակվի 18։30-ից։

Թեմայի այլ նորություններ