Էրդողանը հանդիպել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    17 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Էրդողանը հանդիպել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Էրդողանը հանդիպել է ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ռամադան ամսվա (մուսուլմանական պահքի ամիս) հերթական իֆթարի (հյուրասիրություն, ընթրիք՝ ծոմապահությունից դուրս գալու համար) արարողությունն անցկացրել է ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: 

Անկարայի Բեշթեփե նախագահական պալատում մատուցված իֆթարին հայ համայնքից մասնակցել են Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը, Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» ու Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Հայկական հիվանդանոցի փոխնախագահ Հերման Բալյանը, հայկական «Սբ. Հակոբ» կաթոլիկ հիմնադրամի նախագահի պաշտոնակատար Անտուան Սուլթանօղլուն:

Թուրքիայի նախագահի կազմակերպած իֆթարին մասնակցել են նաև հրեական, ասորական կաթոլիկ համայնքի հոգևոր ու աշխարհիկ առաջնորդներ:

Ներկա են եղել նաև Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Մշակույթի ու զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար Ալի Էրբաշը:

Թեմայի այլ նորություններ