Երբ Թուրքիայի կողմից բանակցություններում կլինի նախապայման, շփումները կդադարեցվեն. Վիգեն Խաչատրյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    20 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    22 կմ/ժ
  • Լոռի 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    80%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    52%
    20 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    98%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    64%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    45%
    24 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Արցախ 16°C
    74%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.25565
  • Դոլար = 387.321

Երբ Թուրքիայի կողմից բանակցություններում կլինի նախապայման, շփումները կդադարեցվեն. Վիգեն Խաչատրյան

Երբ Թուրքիայի կողմից բանակցություններում կլինի նախապայման, շփումները կդադարեցվեն. Վիգեն Խաչատրյան

«Եթե Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում նախապայմաններ առաջ քաշի, Հայաստանը կդադարեցնի շփումները»:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հարցին՝ եթե Թուրքիայի հետ շփումը առանց նախապայմանների է, ինչո՞ւ Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, Խաչատրյանն ասել է․ «Թուրքիան պատրաստակամություն է հայտնում շարունակել ներկայացուցիչների հանդիպումը, երբ նրանք կգան համաձայնության, կզեկուցեն իրենց ղեկավարությանը և կորոշեն սկսել բանակցությունները, այդ ժամանակ կքննարկվեն դիվանագիտական կապերի հաստատումը, սահմանների բացումը»։

Պատգամավորը հավելել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը դեռ չի նշանակում, թե Հայաստանը դադարելու է խոսել Ցեղասպանությունից։ Նրա խոսքով՝ Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։

Պատգամավորը նաև նշել է՝ ակնկալում են, որ ՀՀ-ն իր բոլոր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ կունենա:

Անդրադառնալով Արցախի իշխանությունների՝ ՀՀ իշխանությանն ուղղված կոչին՝ Վիգեն Խաչատրյանն այն որակել է զգացմունքային. «Կարծում եմ՝ Արցախի ԱԺ-ն շտապել է: Նրանք միշտ մեզ հետ քննարկելու և սեփական կարծիքն ունենալու հնարավորություն ունեն: Զգացմունքային տեսակետ հայտնեցին»:

Թեմայի այլ նորություններ