«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲ ընկերությունը կներառվի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում. կստեղծվի 11 աշխատատեղ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    4 կմ/ժ
  • Արարատ 11°C
    86%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.26397
  • Դոլար = 389.501

«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲ ընկերությունը կներառվի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում. կստեղծվի 11 աշխատատեղ

«ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ՓԲ ընկերությունը կներառվի «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում. կստեղծվի 11 աշխատատեղ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությանը «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառել:

Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս ընկերությունը զբաղվում է ծրագրային ապահովման պրոդուկտներ արտադրելով. «Պլանավորում են ունենալ 11 աշխատակից՝ բարձր վարձատրվող: Այս պահին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում կա 8 շահագործող, որից ակտիվ են 3-ը: Հրազդանում գտնվող այս ազատ տնտեսական գոտին ընդհանուր առմամբ ծառայություններ մատուցող ընկերությունների համար հարմար է: Այս տարվա սկզբից արդեն եւս 3-4 ընկերություն են դիմել եւ զգացվում է էական ակտիվություն»:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա նշանակում է՝ թվային տեխնոլոգիակնա ոլորտի ընկերությունները ծավալվում են նաեւ դեպի մարզեր ու դա շատ կարեւոր է, որ միայն Երեւանում կենտրոնացած չլինեն՝ այդտեղից բխող սոցիալ-տնտեսական եւ կրթական արդյունքներով. «Կարծում եմ պետք է մենք էլ ամեն ինչ մտածենք, որ ՏՏ ոլորտի ընկերություններին քաջալերենք, որպեսզի մարզերում ավելի ակտիվ գործունեություն ծավալեն: Այդ առումով շատ կարեւոր նախագիծ եմ համարում»:

Նշենք, որ ըստ այս որոշման «ԷՆՋԻՆՓՐՈՋԵՔԹ ՔՈՄ» ընկերության շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվում է 5 տարի: Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112 մլն 200 հազար դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 15.3 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 68 քմ մակերեսի հինգերորդ տարում:

Թեմայի այլ նորություններ