ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    6 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    45%
    2 կմ/ժ
  • Լոռի 22°C
    44%
    7 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    50%
    10 կմ/ժ
  • Արարատ 25°C
    22%
    5 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    47%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    27%
    10 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.19287
  • Դոլար = 388.602

ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

ԵՄ ԱԳ նախարարները կհաստատեն Հայաստանի համար նոր առաքելությունը

Այսօր Բրյուսելում կայանալու է ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ, ըստ բարձրաստիճան ներկայացուցչի, կքննարկվի Հայաստանի շուրջ իրավիճակը, նախատեսված է հաստատել ԵՄ նոր առաքելությունը Հայաստանի համար, որը պետք է նպաստի կարգավորմանը տարածաշրջանում։

Դիվանագետի խոսքով՝ ԵՄ-ն մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Գործակալությունը հիշեցնում է, որ 2022 թվականի հոկտեմբերին ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են ստեղծել առաջին քաղաքացիական առաքելությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի իրավիճակին հետևելու համար։ Նրանք ԵՄ-ի 40 փորձագետ են ուղարկել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և զեկույցի համար։ Առաջին առաքելության աշխատանքը տևել է երկու ամիս։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Միության անդամ 27 երկրի արտգործնախարարները հանդիպմանը կքննարկեն նաև Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագիրը։ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն տրամադրել:

Պաշտոնյայի խոսքով՝ այդ քննարկումն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով  հանգամանքը, որ մոտենում է փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի օրը։

Թեմայի այլ նորություններ