Էկոնոմիկայի նախարարը արտերկրում աշխատողներին հորդորում է վերադառնալ, ՀՀ-ում աշխատանք շատ կա
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Էկոնոմիկայի նախարարը արտերկրում աշխատողներին հորդորում է վերադառնալ, ՀՀ-ում աշխատանք շատ կա

Էկոնոմիկայի նախարարը արտերկրում աշխատողներին հորդորում է վերադառնալ, ՀՀ-ում աշխատանք շատ կա

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հորդորում է արտերկրում աշխատող մեր քաղաքացիներին վերադառանալ հայրենիք: Վստահեցնում է՝ Հայաստանում առանց դժվարության հնարավոր է աշխատանք գտնել: Իսկ Ֆեյսբուքում արած գրառումը, Քերոբյանի խոսքով՝ ընդամենը կատակ է: Քննադատության արժանացած գրառման մեջ պաշտոնյան կոչ էր արել խոպան գնացած բարեկամներին «բերման ենթարկել»՝ մեր երկիրն ամրացնելու ու զարգացնելու համար

Վահան Քերոբյան (Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - 
Դա կատակ է եղել իհարկե, բայց իմ կոչով փորձել եմ ընդգծել, որ այն մարդիկ, ովքեր իրենց բախտը դրսում են փորձում, հաստատ Հայաստանում կկարողանան լավ աշխատեղեր ճարել:

Էկոնոմիկայի նախարարությունն ամեն ամիս հրապարակում է առցանց աշխատաշուկայի հայտարարությունների մասին վերլուծություն: Այս պահին համացանցում կան ամենաշատ աշխատանքի հայտարարությունները տարբեր ոլորտների վերաբերյալ: Աշխատանքի սուր պահանջարկ կա հատկապես շինարարության, գյուղատնտեսության, ՏՏ, մշակող արդյունաբերության, տաքսի ծառայության ոլորտներում։ Քերոբյանն ասում է՝ գյուղերում անգամ հովիվների պակաս կա:

Օրինակ՝ Սևանում հիմա կա մի շատ լավ ֆերմային ոչխարաբուծարան, և իրենք չեն կարողանում հովիվ ճարել ամիսը 200 հազար դրամով, Տաջիկստանից կամ ուրիշ երկրներից են բերում այն մարդկանց, ովքեր իրենց մոտ կաշխատեն:

Թեմայի այլ նորություններ