ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    81%
    9 կմ/ժ
  • Լոռի 13°C
    74%
    3 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    66%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    45%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    79%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    49%
    2 կմ/ժ
  • Արցախ 16°C
    59%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների

ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները բոլոր հարցերում հասել են դրական, համաձայնեցված որոշումների

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Մինսկում տեղի ունեցած նեղ և ընդլայնված կազմերով նիստերի ընթացքում քննարկել են եվրասիական ինտեգրման թե՛ հրատապ և թե՛ հեռանկարային հարցերը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կազմակերպված Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ ժամանակ հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:

Մալկինայի խոսքով՝ քննարկումները չեն անցել առանց բուռն բանավեճերի, բայց միևնույն ժամանակ՝ բոլոր հարցերում էլ հաջողվել է հասնել դրական, համաձայնեցված որոշումների:

«Երկու օրվա ընթացքում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները շատ ակտիվորեն քննարկում էին եվրասիական ինտեգրացիայի ե՛ւ հրատապ, ե՛ւ հեռանկարային հարցերը: Բնականաբար, հնարավոր չեղավ խուսափել բուռն բանավեճերից: Դրա հետ մեկտեղ, գործնականորեն բոլոր հարցերում հաջողվեց հասնել դրական, համաձայնեցված որոշումների: Ուզում եմ ընդգծել, որ բոլոր հարցերն էլ անմիջականորեն շոշափում են մեր համատեղ կյանքի, մեր ինտեգրման ամենակարևոր կողմերը», - հաղորդեց խոսնակը:

Հունիսի 20-ին Մինսկում տեղի էր ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Բելառուսի մայրաքաղաքում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են արդյունաբերության առաջանահերթ և բարձր տեխնոլոգիական մասնաճյուղերում համագործակցության և ներմուծման փոխարինման հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցը, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի միավորման ծրագիրը, ինչպես նաև՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացումը «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով:

Թեմայի այլ նորություններ