Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 11°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 12°C
    31%
    2 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    43%
    9 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    47%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    89%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    37%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    77%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան

Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, դրանով՝ ագրեսիայի փաստը.Փաշինյան

«Շատ կարևոր եմ համարում, որ, այնուամենայնիվ, միջազգային հարթակներում մեզ հաջողվեց, հաջողվում է արձանագրել այն դիրքորոշումը, որ մենք ունեինք արձանագրած 2020թ.-ից, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա սահման և այդ ասհմանն արձանագրված է 1991 թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրով և հարակից փաստաքղթերով»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում  2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայտնելով, որ այն չափազանաց կարևոր արդյունք է՝ ՀՀ գործադիրի ղեկավարն ասաց. «Սա կարևոր է, քանի որ եթե չկա սահման, կարելի է ասել՝ չկա ագրեսիայի փաստ: Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, ուրեմն դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը՝ դրանից բխող միջազգային արձագանքներով»:

Նրա խոսքով՝ Պրագայի հանդիպման արդյունքներով ԵՄ դիտորդների գործողումն Հայաստան հնարավոր է դրաձել միան նրանից հետո, երբ արձանագրվել է 1991 թվականին հաստատված սահմանը:

«Եթե չլիներ 1991 թվականի սահմանը՝ Եվրոպացիների մոտ հարց էր ծագելու՝ գալու ենք ի՞նչը դիտենք, եթե չունենք բազային տվյալներն՝ ինչպե՞ս ենք որոշելու, թե ո՞վ որտեղ է կանգնած, ինչպե՞ս է կանգնած և՝ ինչքանո՞վ սխալ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ հարցում կառավարությունը հանրության հետ գտնվում է նույն ալիքի վրա:

Թեմայի այլ նորություններ