Չինաստանը կոչ է արել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    95%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    84%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    4 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    75%
    3 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Չինաստանը կոչ է արել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով

Չինաստանը կոչ է արել ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցով

Չինաստանի կառավարությունը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային իրադրությունը կարգավորել երկխոսության միջոցով: Այս մասին  Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին:

Ինչպես հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն, հեռախոսազրույցի ընթացքում Կուլեբան ներկայացրել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլից հետո առկա իրավիճակը՝ նշելով, որ պատերազմի դադարեցումն իրենց առաջնահերթությունն է, ուստի պաշտոնական Կիևը ցանկանում է շարունակել բանակցել:

Վան Ին նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը բաց է և թափանցիկ. չինական կողմը հանդես է գալիս բոլոր երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության օգտին: «Ի պատասխան առկա ճգնաժամի, Չինաստանը կոչ է անում Ուկրաինային ու Ռուսաստանին խնդրի լուծումը գտնել բանակցությունների միջոցով և աջակցել միջազգային բոլոր կառուցողական ջանքերին, որոնք ուղղված են խնդրի քաղաքական կարգավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Վան ին հավելել է՝ Չինաստանի համոզմունքն է, որ մեկ երկրի անվտանգությունը չի կարող լինել ի հաշիվ մյուս երկրների անվտանգության, և տարածաշրջանային անվտանգություն չի կարող լինել ռազմական բլոկերի ընդլայնման միջոցով:

Թեմայի այլ նորություններ