Բայդենը Կոնգրեսին կոչ Է արել հավանություն տալու զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    0 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    81%
    2 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    77%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    33%
    2 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    49%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    71%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    0 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    75%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Բայդենը Կոնգրեսին կոչ Է արել հավանություն տալու զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցներին

Բայդենը Կոնգրեսին կոչ Է արել հավանություն տալու զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցներին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ամերիկացի օրենսդիրներին կոչ Է արել հավանություն տալու այն նախաձեռնություններին, որոնք հրազենի շրջանառության վերահսկողության խստացում են նախատեսում:

«Ես կշարունակեմ անել ուժերիս ներածին չափով ամեն ինչ, որպեսզի կասեցնեմ զենքի ապօրինի շրջանառությունը եւ ինքնաշեն զենքի (տարածումը, որի հավաքման հավաքանիները) կարելի Է գնել ինտերնետում»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մարտի 1-ի երեկոյան ելույթ ունենալով  ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուիչների պալատի եւ Սենատի առջեւ «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձով:

«Ես Կոնգրեսին խնդրում եմ ընդունել հրազենի կիրառմամբ բռնության կրճատման ստուգված միջոցներ: (Զենք գնողի) անցյալի ունիվերսալ ստուգուման: (…) Գրոհային զենքի եւ մեծ տարողության պահեստատուփերի արգելք: (…) Այս օրենքները չեն խախտում ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ ուղղումը, դրանք փրկում են կյանքեր»,- շարունակել Է Բայդենը: Խոսելով հանցավորության դեմ պայքարի մասին՝ նա կոչ Է արել հրաժարվելու իրավապահ մարմիններին ֆինանսավորումից զրկելու կոչերից, որոնք հաճախ հնչել են Մինեապոլիսում ձերբակալելիս 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հարուցած բողոքների ժամանակ:

«Մենք պետք Է համաձայնվենք այն բանին, որ պատասխանը ոստկանությանը ֆինանսավորումից զրկելը չԷ: Պատասխանն այն Է, որ ոստիկանությանը մատակարարվեն միջոցներ եւ նրան տրամադրվի պատրաստություն, որոնք անհրաժեշտ են մեր համակեցությունները պաշտպանելու համար»,- համոզված Է Բայդենը: Բացի դրանից, նա օրենսդիրներին կոչ Է արել հավանություն տալու ներգաղթային բարենորոգմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ