ԱԺ պատգամավորը նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    18%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    55%
    4 կմ/ժ
  • Լոռի 18°C
    54%
    5 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    55%
    8 կմ/ժ
  • Արարատ 23°C
    28%
    5 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    44%
    9 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    18%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    54%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    18%
    6 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    44%
    10 կմ/ժ
  • Արցախ 19°C
    43%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.6

ԱԺ պատգամավորը նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար

ԱԺ պատգամավորը նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների զարգացման համար

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովն Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից հետո նոր նախադրյալներ է տեսնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սանդիկովը նշեց, որ Ռուսաստանը պատերազմից հետո էլ ավելի է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը, հատկապես պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի կատարած միջնորդական ջանքերը, խաղաղապահ ուժերի տեղակայման և հումանիտար օգնության ծավալը խոսում է այն մասին, որ Ռուսաստանն էլ ավելի է ամրապնդել դիրքերն այս տարածաշրջանում, որպես բարեկամ երկիր, ու կարծում եմ, որ սա նոր նախադրյալներ է ստեղծում Հայաստանի ու Ռուսաստանի միջև, թե' ինտեգրացիոն գործընթացների խորացման, թե' գործընկերային հարաբերությունների ավելի զարգացման համար»,- ասաց Սանդիկովը:

Ազգային ժողովի պատգամավորը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը բարձր մակարդակով է իրականացնում խաղաղապահ միջնորդական առաքելության իր առջև դրված խնդիրը:

«Ես Արցախում եղել եմ մոտ մեկ ամիս առաջ, երբ արդեն, գրեթե, ավարտին էին հասցված ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման աշխատանքները: Իմ ստացած տպավորություններով, իմ ունեցած տեղեկություններով` խաղաղապահ միջնորդական առաքելությունը կատարվում է բարձր մակարդակով: Գեներալ Մուրադովն ամբողջությամբ լծված է տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայման և իրենց ծառայությունը սահմանված կարգով իրականացնելու գործին: Ռուսաստանն ունի նաև հսկայական միջնորդական դեր գերիների վերադարձի հարցում, ուստի կարծում եմ, որ դինամիկան միայն դրական է»,- նշեց պատգամավորը:

Ազգությամբ ռուս պատգամավորի խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունները չեն փոխվել վերջին 25 տարվա ընթացքում, և այն միշտ էլ եղել է Ռուսաստանի մեծ հետաքրքրությունների կիզակետում:

«Հատկապես հակամարտության ներկայիս փուլում, երբ Ռուսաստանը ռազմաբազա ունի ոչ միայն Գյումրիում, այլև ընդլայնել է իր խաղաղարար պոտենցիալը Հայաստանի հարավում, Արցախում, գտնում եմ, որ այստեղ մեծ նախադրյալներ են ստեղծվում նաև հումանիտար ոլորտում զարգացման համար: Խոսքը հատկապես կրթության ոլորտի մասին է, ստեղծված իրավիճակից կբխեն այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են ռուսական դպրոցների, ռուսական դասարանների ավելացումը»,- ասաց Ալեքսեյ Սանդիկովը:

Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը նշեց, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակը, երբեմն խոչընդոտել է հայ և ռուս պատգամավորների աշխատանքային հանդիպումներին, սակայն դրանք կայացել են նաև առցանց ձևաչաձով:

«Պատերազմի օրերին էլ ես մասնավոր այցով գտնվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, իմ գործընկեր պատգամավորների հետ եմ հանդիպումներ ունեցել: Հիմա կապը շարունակվում է տեսակապերի միջոցով: Առաջիկայում նախատեսում եմ աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, գործընկերներիս հետ շփումներ ունենալ հումանիտար հարցերի ու դրանց ավելի գործնական փուլ տանելու հետ կապված»,- նշեց ԱԺ պատգամավորը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Թեմայի այլ նորություններ