ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    2 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    94%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    78%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    94%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23034
  • Դոլար = 387.321

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին հայտարարությամբ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

ԱԺ-ից մեկնաբանել են, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Նկատենք, որ օրենսդրությամբ սահմանված մեկշաբաթյա ժամկետը կլրանա հունիսի 28-ին։ Մինչ այդ, Վանեցյանը ժամանակ ունի ետ վերցնելու հրաժարականի դիմումը։

Թեմայի այլ նորություններ