«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները ստացել են հավաստագրեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    40%
    28 կմ/ժ
  • Լոռի 20°C
    58%
    12 կմ/ժ
  • Տավուշ 19°C
    65%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    18%
    16 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    8 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    34%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    59%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները ստացել են հավաստագրեր

«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները ստացել են հավաստագրեր

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ եւ պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը:

Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա գնահատանքի խոսքեր է հղել խորհրդարանի գործընկերներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստացել հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում այն ներկայացնելու վերաբերյալ:

«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթաց արդեն անցել եւ հավաստագրեր են ստացել ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցները: Մանրամասները՝ այստեղ:

Դասընթացի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերին:

Թեմայի այլ նորություններ