Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    82%
    9 կմ/ժ
  • Լոռի 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 17°C
    49%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    50%
    10 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    58%
    15 կմ/ժ
  • Արցախ 13°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. վարչապետ

Ես քաղաքական բոլոր ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները, եկեք սկսենք խոսակցություն՝ հրապարակում հանրահավաքի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Էսպես չի լինի: Շարունակեք հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք: Քաղաքական հայտարարությունների չափերը անցնեք, օրենքով ուղղակի կձերբակալենք: Մենք ուղղակի ասում ենք՝ արտահերթ ընտրությունների թեման անում ենք, և ես ակնկալում եմ, որ կա՛մ ՀՀ նախագահը կստորագրի ԳՇ պետի ազատելու հրամանագիրը, կա՛մ Օնիկ Գասպարյանը հայտարարի իր հրաժարականի մասին: Բանակը՝ իր գործերով:

Եվ նույնիսկ ամենասուր քնննադատություններով զբաղվող քաղաքական ուժերի հետ ես կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ հաշվի առնելով ձեր կարծիքը»,- ժողովրդին դիմելով՝ նշեց Կառավարության ղեկավարը՝ վերահաստատելով, որ ժողովրդի իշխանությունը «կոռումպացված ռեժիմին չեն զիջելու» և «թավիշին վերջ է տրվելու»:
 

Թավիշին վերջ դնել նշանակում է օրինականության լիարժեք հաստատում՝ նշեց Փաշինյանը՝ ասելով, որ ժողովուրդը այսօր հավաքվել է՝ հստակ իմանալով, որ պարտության պատճառը՝ բանակը և ժողովրդին թալանածներն են:

«Ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ժողովրդի ու հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության վրա: Ուրեմն՝ վե՛րջ թավիշին: Նախ՝ մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, բանակն էլ՝ մեր, երկրորդը՝ ժողովուրդը գիտի, թե մենք ինչու ենք պարտվել:

Ժողովուրդն էսօր մի ակնկալիք ունի: Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել: Ուրեմն՝ այսօրվանից վե՛րջ թավիշին: Ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ ու հնարավորություն չունեն»,- նշեց վարչապետը՝ հայտնելով, որ հանրահավաքը կշարունակվի երթով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը Հանրապետության հրապարակում տևեց մոտ կես ժամ, ելույթ ունեցավ Կառավարության ղեկավարն ու որոշ պարզաբանումներ արեց ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հանրահավաքի վերջին Կառավարության ղեկավարը կոչ արեց հավաքի մասնակիցներին երթով շարժվել մայրաքաղաքի փողոցներով, երթը մեկնարկեց Տիգրան Մեծի պողոտայից:

Թեմայի այլ նորություններ