Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    53%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    36%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.20571
  • Դոլար = 388.602

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ

Այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ կանգնած է պետականության կողքին. ՀՀ նախագահն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել ՍԴՀԿ 135-ամյակի կապակցությամբ:

«Հարգելի տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյակի կապակցությամբ:

Հիմնադրման օրվանից ի վեր Հնչակյան կուսակցությունն ամենաակտիվ կերպով ձեռնամուխ եղավ հայ ազգային, քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման գործին: Տասնամյակներ շարունակ Հնչակյան կուսակցությունն իր հովանու տակ է համախմբել ազգային, պետական գործիչների, ովքեր անմնացորդ կերպով ծառայել են հայրենապահպանությանը՝ թե զենքով, թե իրենց կրթամշակութային ու հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Ցեղասպանությունից հետո Հնչակյան կուսակցությունն այն առաջատար կառույցներից էր, որը կարողանում էր կազմակերպել ու կանոնակարգել ամբողջ աշխարհով սփռված հայության համայնքային կյանքը, հիմնում էր դպրոցներ ու մշակութային կենտրոններ՝ մեծապես նպաստելով Սփյուռքում հայապահպանության գործին:

Հայաստանի անկախությունից հետո կուսակցությունն անմիջականորեն ներգրավվեց մեր պետականության կերտման գործին, մշտապես դրսևորելով պետականակենտրոն ու սկզբունքային վարքագիծ, իր բոլոր հնարավորություններն ի սպաս դնելով նորանկախ Հայաստանի հզորացմանն ու կայացմանը: Եվ այսօր էլ Հնչակյան կուսակցությունն անվերապահ ու աներկբա կանգնած է պետականության կողքին:

Տիկնայք և պարոնայք,

Կրկին շնորհավորում եմ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամներին ու համակիրներին կուսակցության 135-ամյակի առթիվ և մաղթում եմ հաջողություններ և ձեռքբերումներ` հանուն մեր ընդհանուր ազգային նպատակների իրագործման, հանուն հզոր ու զարգացող Հայաստանի»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ