Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 9°C
    91%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    8 կմ/ժ
  • Արարատ 11°C
    75%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    90%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    90%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 387.2007
  • Ռուբլի = 4.24665
  • Դոլար = 387.927

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն էլ երեկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին նշել է՝ Թուրքիան կբացի սահմանը, եթե Հայաստանը հավատարիմ մնա հարաբերությունների բարելավման գործընթացին: Հիշեցնենք, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 14-ին Մոսկվայում։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին, որ կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են մասնավորապես Արցախում հարցում ադրբեջանական դիրքորոշմանն Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ Թուրքիայի սուր արձագանքին։

Թեմայի այլ նորություններ